Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 
  • Այցելություն Սոս ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    Այցելություն Սոս ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    10.07.2013| 09:48
    2013-ի հուլիսի 9-ին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տ.գ.դ. պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը այցելել էր ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Կարևորելով վարպետի մեծ ավանդը քաղաքացիական մտածողության ձևավորման և արվեստի զարգացման գործում` ԵՃՇՊՀ-ի գիտխորհրդի և ուսխորհրդի որոշմամբ` վարպետին շնորհվեց ճարտարապետության ոլորտի մեկ այլ մեծանուն ստեղծագործողի`«Ջիմ Թորոսյան» ոսկեզօծ մեդալը:
  • «Պատմությունը պետք Է հենց այսպես պատմել, առանց արյունահեղության տեսարանների»

    «Պատմությունը պետք Է հենց այսպես պատմել, առանց արյունահեղության տեսարանների»

    09.07.2013| 15:28
    «Պատմությունը պետք Է հենց այսպես պատմել, առանց արյունահեղության տեսարանների» Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը, երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանը, և մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է: Իսկ ամենածանր բեռը, ամենադաժան հարվածը այս ամենի մեջ հասնում է երեխաներին:
  • «Ոսկե ծիրանը» լուրջ պլատֆորմ է երիտասարդ ռեժիսորների համար»

    «Ոսկե ծիրանը» լուրջ պլատֆորմ է երիտասարդ ռեժիսորների համար»

    09.07.2013| 15:16
    Բարև ձեզ: Ռեժիսոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՏՅԱՆ: Նկարահանել ենք «Մարաթոն» կարճամետրաժ ֆիլմը: Մի պատմություն երիտասարդի մասին, որ դուրս է եկել ինքն իր դեմ, իր սրտի դեմ և պայքարում է ընդդեմ մահվան: Ֆիլմը առանձնահատուկ է նրանով, որ նկարահանված է մեկ կադրով, չունի մոնտաժային կցումներ: Այն էքսպերիմենտալ է, քանի որ մեկ կադրի ժանրում փորձ չունեինք: Պատմությունը հորինված է: Սցենարը գրել եմ ես:
  • Վարպետության դասեր

    Վարպետության դասեր

    09.07.2013| 11:53
    Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերից մի քանիսը վարպետության դասեր են անցկացնելու Երևանում: Մասնավորապես` հուլիսի 8-12-ը «Նաիրի» կինոթատրոնում դասեր կանցկացնեն անվանի կինոգործիչներ Մարգարեթե ֆոն Թրոթան, Պավել Ֆիննը, Թուե Սթին Մյուլլերը, Յոս Ստելինգը և Գոդֆրի Ռեջիոն, ով համաձայնել է երիտասարդների հետ հանդիպում ունենալ նաև ԹՈՒՄՈ կենտրոնում:
  • «Իշտվան Սաբոն արդեն մոտ կես դար փորձում է հասկանալ պատմությունը»

    «Իշտվան Սաբոն արդեն մոտ կես դար փորձում է հասկանալ պատմությունը»

    08.07.2013| 19:45
    «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ հունգարացի աշխարհահռչակ կինոռեժիսոր Իշտվան Սաբոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրության բացումը` նրա գերմանական եռապատումի մաս կազմող «Մեֆիստո» օսկարակիր ֆիլմով:
  • Ֆիլմեր Հայաստանի մասին

    Ֆիլմեր Հայաստանի մասին

    08.07.2013| 15:03
    «Ոսկե ծիրան» կինոփառատոնի արտամրցութային ծրագրերում այս տարի ընդգրկված է նոր «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը, որտեղ կներկայացվեն հայաստանյան արտադրության, ինչպես նաև Հայաստանի մասին օտարազգի հեղինակների նախորդ տարում ստեղծած ֆիլմեր: Ծրագիրը կընթանա Մալյան թատրոնում:
  • Սարոյանի աշխարհը` կինոլեզվով

    Սարոյանի աշխարհը` կինոլեզվով

    08.07.2013| 13:40
    Կայացավ «Հայկական համայնապատկեր» անվանակարգի կարճամետրաժ ֆիլմերին նվիրված մամլո ասուլիսը: Բանախոսն էր «Սարոյանլենդ» ֆիլմի ռեժիսոր Լուսին Դինքը` Հրանտ Դինքի զարմուհին:
  • «Միմինոն» կճամփորդի

    «Միմինոն» կճամփորդի

    08.07.2013| 11:06
    «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի «Վրացական կինոյի շաբաթ» ծրագրի շրջանակներում կներկայացվի վրաց անվանի կինոռեժիսոր Ռեզո Չխեիձեի ֆիլմերի ընտրանին` հետահայաց ցուցադրություններ ծրագրում: Իսկ Գեորգի Դանելիայի անչափ սիրված «Միմինո» կատակերգությունը, կսկսի ցուցադրությունների իր ճամփորդությունը` ներկայացվելով նախ Երևանում և Գյումրիում, և ապա` տարվա ընթացքում Վրաստանի և Հայաստանի այլ քաղաքներում` նշելով ֆիլմի ստեղծման 35-ամյա հոբելյանը: Ծրագրի շրջանակներում փառատոնը Երևանում կհյուրընկալի ռեժիսորի տիկնոջը` Գալինա Դանելիային: Կներկայացվեն նաև վերջին տարիների վրացական լավագույն ֆիլմերից:
  • 15 միլիոն տարի առաջվա կյանքը

    15 միլիոն տարի առաջվա կյանքը

    07.07.2013| 22:22
    Անտարկտիկայի սառցե շերտի տակ 3,2 կիլոմետր խորությամբ գտնվող Արևելք լճում կյանք է հայտնաբերվել: Լճի հատակի սառցե շերտն սկսել է ուսումնասիրվել 2012 թվականից, պարզվել է, որ նմուշները պարունակում են 3507 օրգանիզմների ԴՆԹ, հիմնականում բակտերիաների, որոնց մեծ մասը մինչ այդ անհայտ էր գիտությանը, նաև սնկերի ու բորբոսների: Գիտնականները ընդհանրապես չէին սպասում, որ այդքան խոր սառցաշերտերում որևէ կենսատեսակ կլինի:
  • «Ոսկե ծիրանի» մեկնարկին մնացել են հաշված ժամեր

    «Ոսկե ծիրանի» մեկնարկին մնացել են հաշված ժամեր

    07.07.2013| 14:46
    «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը կնշանավորվի Շառլ Ազնավուրի «Աստղի» բացմամբ` իր իսկ անվան հրապարակում, որին կհաջորդի բացման արարողությունը և բացման ֆիլմի` Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ «Կրակել դաշնակահարի վրա» (ռեժ.` Ֆրանսուա Տրյուֆո) ֆիլմի ցուցադրությունը Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իրադարձություններին ներկա կլինի ինքը` լեգենդար շանսոնիեն: Բացման օրակարգը կներառի նաև Ազնավուրին` «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումը:
" title="Մեզ հետ չես` մեր դեմ ես" />
Մեզ հետ չես` մեր դեմ ես