Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի հիշատակին:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի մասնակցությամբ համերգը կղեկավարի շվեյցարացի հանրահայտ դիրիժոր և դաշնակահար Միքայել Վենդեբերգը: Ծրագրում կհնչեն Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շահրիզադե» սյուիտները և Էդուարդ Հայրապետյանի հարվածային գործիքների (տիմպանի, մարիմբա) և լարային նվագախմբի համար կոնցերտը՝ մենակատար Արսեն Տեր-Տաճատյանի կատարմամբ: