«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Թանգարանների գիշեր» ծրագրին մասնակցում է 88 թանգարան

«Թանգարանների գիշեր» ծրագրին մասնակցում է 88 թանգարան
16.05.2013 | 12:28

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիան այս տարի համընկնում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան, ինչը նշանակում է, որ թանգարանների այցելուները մասնակից կդառնան կրկնակի տոնի:

Ինչպես տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, «Թանգարանների գիշեր-2013» ծրագիրը կրում է «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագիրը: Միջոցառումը հնարավորություն է ընձեռում հասարակությանն անվճար, գիշերային գողտրիկ միջավայրի ներքո հաղորդակից լինելու թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները:
«Թանգարանների գիշեր-2013»-ին մասնակցում է 88 թանգարան: Նախորդ տարվա համեմատ` թանգարանների թիվն ավելացել է 21-ով: Այս տարի ակցիային միացել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարանը, Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը և Արցախի 5 թանգարան: «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է նաև «Մի պատառիկ պատմությունից» մուլտիմեդիա ծրագիրը, որին մասնակցել են եվրոպական երկրների մի շարք թանգարաններ: Ծրագրին միացել է հայաստանյան 10 թանգարան, յուրաքանչյուր թանգարան ներկայացրել է ինքնատիպ պատմություն ունեցող թանգարանային առարկա:
Հավելենք, որ տարեցտարի ավելանում է նաև միջոցառման այցելուների թիվը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ