Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ասում են...

Ասում են...
14.11.2008 | 00:00
...թե վերջին օրերին կտրուկ սրվել են ՌԴ էքսնախագահի — գործող նախագահի փոխհարաբերությունները։ Կրեմլին մոտ աղբյուրներն ասում են նա—, թե Պուտինն ու նրա մերձավորագույն շրջապատը խիստ վրդովված են այն իրողությունից, որ նախագահական լիազորությունների ժամկետը երկու տարով երկարաձգելու Մեդվեդ—ի առաջարկած սահմանադրական փոփոխությունը հեռուն գնացող նպատակներ ունի, որոնք, սակայն, ոչ մի առնչություն չունեն վարչապետ Պուտինի գլխին ռուսական կայսրության թագը կրկին «հարմարեցնելու» մեդվեդ—յան բարի կամքի դրս—որման հետ։ Ասվածի ապացույց կարելի է համարել նա— օրերս ֆրանսիական «Ֆիգարո» թերթին Դմիտրի Մեդվեդ—ի տված հարցազրույցը, որում, ի պատասխան լրագրողի՝ «Որքանո՞վ են իրատեսական Ձեր մոտալուտ հրաժարականի մասին լուրերը» հարցին, վերջինս կծու հումորով պատասխանել է. «Դուք, ի՞նչ է, արդեն վռնդո՞ւմ եք ինձ, թե՞ մտածում եք, որ վատ եմ աշխատում»։
Դիտվել է՝ 2816

Մեկնաբանություններ