Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Փնտրում եմ հեքիաթս կորցրած

Փնտրում եմ հեքիաթս կորցրած
12.03.2024 | 22:13

Աշխարհը փոքրիկ էր ու կոկիկ,

ամեն բան՝ իր տեղում, բնական,

մի հայր էր, մի մայր էր, մի երկինք,

մի Երկիր՝ ամպախոհ, իսկական։

Մի տուն էր, լցված էր արևով,

մի բակ էր՝ կարկաչով մանկական,

մի կինո, մի թատրոն, մի դպրոց,

մի վանք էր, ու չկար վանական։

Թե սե՞ր էր, կդառնար ընտանիք,

թե պայթյու՞ն՝ շամպայնի կլիներ,

խոսելիս հարգանք կար առ տարիք,

հերկելիս՝ բերքառատ, բարեբեր։

Իսկ հիմա, ճամփաներ չափելով,

ծանրածիր, մի իմաստ չգտած,

իմ վառվող հուշերի հետքերով

փնտրում եմ հեքիաթս կորցրած։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 3470

Մեկնաբանություններ