Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Մղձավանջ

Մղձավանջ
22.08.2023 | 21:13

Գեղեցիկն ինչպե՞ս աշխարհը փրկի,

Երբ այլանդակի կավն է լոկ ձեռքի.

Եվ ի՞նչ է սերը, առանց եռ կրքի,

Առանց բոցաշունչ դիվային հևքի։

Անցողիկ են սեր, թե գեղեցկություն`

Քաոսը՝ տգեղ, մա՛հն է մնայուն։

Ողջը եղել է ու հիմա էլ կա

Ապականություն բարձիթողության։

Արմեն Եփրեմյան

Դիտվել է՝ 2593

Մեկնաբանություններ