Բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն «Մայրի» ՀԿ-ն (Եղբայրության 11, «Գարեգին Նժդեհ» մետրոյի հարևանությամբ) դեկտեմբերի 25-ին, ժամը 16։00-ին հրավիրում մասնակցելու տարեվերջյան, իրականացրած մի շարք ծրագրերի, աշխատանքների ամփոփիչ մշակութային միջոցառմանը:
Ծրագրում նախատեսված է ցուցահանդես֊վաճառք, որտեղ հյուրերին հնարավարություն կընձեռնվի տեսնելու և ձեռք բերելու «Մայրի» ՀԿ-ի սաների պատրաստած յուրահատուկ աշխատանքները։ Նախատեսվում է նաև Ֆրենսիս Բերնեթի «Խորհրդավոր պարտեզը» պատմվածքի ինքնատիպ բեմական ցուցադրում։ Միջոցառմանը իրենց ելույթով հանդես կգան նաև «Մայրիի» փոքրիկ երգչախումբն ու թատերական խմբակը։