ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Մենք ապ­րում ենք քո հայ­րե­նատ­նե­րի մո­լո­րա­կում (Արևշատ Ա­վա­գ­յա­նի ծնն­դ­յան 80¬ա­մ­յա­կի և «Հայ­րե­նատ­նե­րի մո­լո­րա­կը» նոր գր­քի ա­ռի­թով)

Մենք ապ­րում ենք քո հայ­րե­նատ­նե­րի մո­լո­րա­կում (Արևշատ Ա­վա­գ­յա­նի ծնն­դ­յան 80¬ա­մ­յա­կի և «Հայ­րե­նատ­նե­րի մո­լո­րա­կը» նոր գր­քի ա­ռի­թով)
16.10.2020 | 00:28

Թան­կա­գին Արևշատ.
Քո «Տոհ­մա­ծա­ռե­րի երկ­րից» ա­միս­ներ ա­ռաջ դեռ նոր բա­ժան­ված, մի զար­մա­ցիր, որ ար­դեն ապ­րում էի, ա­յո՛, ապ­րում էի «Հայ­րե­նատ­նե­րի մո­լո­րա­կում»` այս ան­գամ գրանց­վե­լով որ­պես նրա հա­վա­տա­վոր բնա­կիչ։ Մե­նակ չեմ, քո ըն­թեր­ցող հան­րու­թյան հետ միա­սին ենք։ Եվ ե­զա­կի զգա­ցո­ղու­թյուն է, որ քո այս եր­կու գր­քե­րի խո­րագ­րե­րը կա­րե­լի է և ներ­կա­յաց­նել ա­ռանց չա­կերտ­նե­րի։ Քո տա­ղան­դի շնոր­հիվ դրանք ար­դեն ի­րա­կան խոր­հր­դա­նիշ­ներ են այն գա­ղա­փար­նե­րի, որ, ըստ էու­թյան, քո ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­նա­պար­հի, քո գրո­ղա­կան ճա­կա­տագ­րի ան­բա­ժան ու­ղե­կից­ներն են, ա­վե­լի ճիշտ, միա­հյուս­ված են քո հո­գու ու սր­տի յու­րա­քան­չյուր թր­թի­ռին, ո­րից և ա­կունք­վում են ինք­նա­տիպ և հրա­շա­լի եր­գեր։ Ար­դեն ա­վե­լի քան կես դար` այն ա­ռա­ջին «Եր­կունք­ներ» ժո­ղո­վա­ծուից մինչև այս վեր­ջին­նե­րը` «Տոհ­մա­ծա­ռե­րի եր­կի­րը» և «Հայ­րե­նատ­նե­րի մո­լո­րա­կը», ո­րոն­ցում նե­րառ­ված բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներն ա­րա­րել ես նույն տա­րում` իբրև հո­բե­լյա­նա­կան նվեր քո ըն­թեր­ցող­նե­րին։ Իսկ մեջ­տե­ղում` մի քա­նի տաս­նյակ չա­փա­ծո ու ար­ձակ գր­քեր` բո­լորն էլ ա­րար­ված միայն քո ստեղ­ծա­գոր­ծա­կան ո­ճին և բո­վան­դա­կա­յին ինք­նա­տիպ խո­հա­փի­լի­սո­փա­յա­կան տա­րեր­քին յու­րա­հա­տուկ հյուս­ված­քով, խոր­հր­դան­շա­կան խո­րագ­րե­րով, քո իսկ գե­ղագ­րա­կան նկա­րա­զար­դում­նե­րով։ Բո­լո­րը թվել անհ­նա­րին է, միայն մի քա­նի­սը. «Օ­րե­րի հայտ­նու­թյու­նը», «Մաքր­վող հե­ռու­ներ», «Հո­գե­նյութ», «Աստ­ղա­լույ­սե­րի ձայ­նը», «Հո­գե­գույ­ներ ծած­կագ­րե­րով», ա­պա` Մարդ¬Տիե­զերք ա­ռեղծ­վա­ծա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը գաղտ­նա­զեր­ծող` «Աստ­ղա­լույ­սե­րի ձայ­նը», «Տիե­զեր­քի սրտխ­փո­ցը»…


Զու­գա­հեռ նաև ար­ձակ ժո­ղո­վա­ծու­ներ` «Ան­թա­ռամ­ներ», «Լու­սա­վոր հե­տա­գիծ», զու­գա­հեռ նաև` ման­կա­կան գր­քեր` «Թա­փան­ցիկ լեռ­ներ», «Բա­ռե­րի բա­նա­լին», «Թի­թեռ­նիկ­նե­րի դպ­րո­ցը»։ Զու­գա­հեռ նաև` քո գե­ղան­կար­չա­կան ինք­նա­տիպ տա­ղան­դի ծնունդ «Աստ­ղի ծնուն­դը», «Արևշատ», «Խոսք և գույն» և այլ ալ­բոմ-ժո­ղո­վա­ծու­ներ` խոս­քի և գույ­նի սքան­չե­լի հա­մադ­րու­մով։ Մի նեղ­սր­տիր թվար­կու­մից. այս ա­մե­նը ըն­թեր­ցող­նե­րին հի­շեց­նում եմ քո հո­բե­լյա­նի ա­ռի­թով` վերս­տին ի­մաս­տա­վո­րե­լու այն ծան­րակ­շիռ ա­վան­դը, որ ներդ­րել ես ժա­մա­նա­կա­կից հայ պոե­զիա­յում և ար­ձա­կում, ին­չու չէ` նաև հայ գե­ղան­կար­չա­կան ար­վես­տում։ Եվ սա հաս­տա­տագ­րում եմ ոչ մեր «հա­րյուր տար­վա» ըն­կե­րու­թյան հար­կադ­րան­քով, այլ գրա­կա­նա­գե­տի իմ հա­վա­տամ­քով։ Եվ ո՞վ կա­րող է ա­վե­լի ճշ­մա­րիտ և խոր­քա­յին ի­մաս­տա­վո­րու­մով ներ­կա­յաց­նել քո ստեղ­ծա­գոր­ծու­թյան էու­թյու­նը` քեզ­նից ա­ռա­վել։ ՈՒ մենք ունկ­նդ­րում ենք քո ձայ­նը` «Հայ­րե­նատ­նե­րի մո­լո­րա­կի» դու­ռը բա­ցե­լիս. «Գր­քե­րը, ո­րոնք գրել եմ ես, իմ ներ­շն­չանք­նե­րից ծն­ված բա­նաս­տեղ­ծա­կան, ար­ձակ ու հրա­պա­րա­կա­խո­սա­կան մտո­րում­նե­րի, խո­հե­րի մեջ կրել են ազ­գա­յին ու հա­մա­մարդ­կա­յին, եր­բեմն` տիե­զե­րա­կան ա­սե­լի­քի խոր­քա­յին ի­մաստ­նե­րը։ Խոր­հր­դան­շա­կան, փո­խա­բե­րա­կան, քնա­րա­կան ձևա­չա­փե­րով փոր­ձել եմ բա­ցա­հայ­տել իմ նե­րաշ­խար­հում ար­տա­ցոլ­ված մարդ­կա­յին պատ­կե­րա­ցում­նե­րի, ըն­կա­լում­նե­րի նե­րանձ­նա­կան այն մտ­քերն ու գա­ղա­փար­նե­րը, ո­րոնք կա­րող են հայ և օ­տար ըն­թեր­ցող­նե­րին կողմ­նո­րո­շել ու տա­նել սի­րո, բա­րու­թյան ու ճշ­մար­տու­թյան բա­րեշր­ջող ճա­նա­պար­հով։ Բա­նաս­տեղ­ծա­կան խոս­քի և գե­ղար­վես­տա­կան պատ­կե­րագ­րե­րի լեզ­վով փոր­ձել եմ հա­յոց մշա­կույ­թի լույ­սը վա­ռել մեր Տոհ­մա­ծա­ռե­րի երկ­րում և Հայ­րե­նատ­նե­րի մո­լո­րա­կում»։


Ա­հա այս­պես, սի­րե­լի բա­րե­կամ, այս մտո­րում­նե­րով են ծն­վել նաև եր­կու գր­քե­րը, ո­րոն­ցում նե­րառ­ված բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը եր­կուն­քել ես նույն տա­րում` մե­կը մյու­սի շա­րու­նա­կու­թյուն, ա­սե­լի­քի մի միաս­նա­կան հա­մա­կար­գով, ու ե­թե ա­ռա­ջի­նը, իր Մարդ¬Տիե­զերք¬Հա­յաս­տան աշ­խարհ խոր­հր­դա­նիշ­նե­րով ներ­կա­յաց­նում է քո սի­րո, ցա­վի, հույ­սի, հա­վա­տի ու լույ­սի փո­խա­կեր­պում­նե­րի խոր­հուր­դը, ա­պա երկ­րոր­դում «հայ մարդն է, նրա նե­րաշ­խար­հը, ըն­տա­նի­քը, մեր ազ­գա­յին մտա­հո­գու­թյուն­նե­րը, հայ­րե­նի­քում և սփյուռ­քում, մո­լո­րա­կով մեկ սփռ­ված հայ­րե­նատ­նե­րը բա­նաս­տեղ­ծա­կան հա­յա­շունչ ներ­շն­չան­քով ծն­ված կեն­սա­կան մտ­քե­րի ու գա­ղա­փար­նե­րի լից­քեր կա­րող են հա­ղոր­դել ըն­թեր­ցող­նե­րին»։ Քո այս մտո­րում­ներն ինչ-որ չա­փով ինձ «ա­զա­տում են» սոսկ գրա­խո­սո­ղի պար­տա­կա­նու­թյուն­նե­րից` հա­յացքս վերս­տին սևե­ռե­լով «Հայ­րե­նատ­նե­րի մո­լո­րա­կի» այն շեր­տե­րին, ո­րոնք մի նոր գույ­նով բաց­վե­ցին սեպ­տեմ­բե­րի 27¬ի ճա­կա­տագ­րա­կան օ­րը` քո իսկ հիմ­նադ­րած աշ­տա­րա­կյան «Յոթ մու­սա­նե­րի այ­գում», որ ար­դեն քա­նի՜ տա­րի դար­ձել է մշա­կույ­թի ու գրա­կա­նու­թյան հրա­շա­լի կենտ­րոն, գրող­նե­րին, ար­վես­տա­գետ­նե­րին, ընդ­հան­րա­պես մտա­վո­րա­կան­նե­րին հա­մախմ­բող հա­վա­քա­տե­ղի, մր­գա­տո­նե­րի ե­զա­կի հան­դի­սա­վայր։ Քա­սա­խի ձո­րագլ­խին տա­րած­ված այդ այ­գին մշա­կու­թա­յին¬հա­սա­րա­կա­կան քո գոր­ծու­նեու­թյան մի նոր աս­պա­րեզ է` Հա­յաս­տա­նի մշա­կույ­թի ֆոն­դի նա­խա­գա­հի, քո իսկ հիմ­նադ­րած «Մշա­կու­թա­յին խոր­հր­դա­րա­նի», «Ծիր կա­թին» գի­տամ­շա­կու­թա­յին միա­վոր­ման, ՀԳՄ պոե­զիա­յի, հայ­րե­նի Ա­րա­գա­ծոտն մար­զի գրա­կան բա­ժան­մունք­նե­րի ղե­կա­վա­րի ջան­քե­րի հա­մադ­րու­մով։


Դրան­ցում քո նա­խա­ձեռ­նու­թյամբ պար­բե­րա­բար ի մի հա­վաք­վող մտա­վո­րա­կան­նե­րը քն­նար­կում, լուծ­ման ա­ռա­ջարկ­ներ և ու­ղի­ներ են ներ­կա­յաց­նում երկ­րի առջև ծա­ռա­ցած օ­րախն­դիր­նե­րի մա­սին։ Ա­հա այս­պես` քո ստեղ­ծա­գոր­ծա­կան և հա­սա­րա­կա­կան¬մշա­կու­թա­յին հայ­րե­նան­պաստ գոր­ծու­նեու­թյու­նը հո­բե­լյա­նիդ ա­ռի­թով փոր­ձե­ցի վերս­տին հի­շա­տա­կել այս նա­մա­կում, ո­րը շա­րադր­ման ըն­թաց­քում, հա­վա­տա, իմ կամ­քից ան­կախ, ա­կա­մա շր­ջա­դարձ­վեց կյան­քիդ ճա­նա­պար­հի անդ­րա­դար­ձի։ Այ­նուա­մե­նայ­նիվ, վե­րա­դառ­նում եմ «Հայ­րե­նատ­նե­րի մո­լո­րակ», սեպ­տեմ­բե­րյան այն օ­րը, երբ նա­խա­տես­ված էր անց­կաց­նել «Հայ­րե­նատ­նե­րի մո­լո­րա­կի» շնոր­հան­դե­սը «Յոթ մու­սա­նե­րի այ­գում»։ Լու­սա­բա­ցին ստաց­վեց տագ­նա­պա­լի լու­րը. մեր չա­րա­նենգ թշ­նա­մին` Ադր­բե­ջա­նը, սան­ձա­զեր­ծել է պա­տե­րազմ Ար­ցա­խի դեմ։ Օր­հա­սա­կան այդ պա­հին էլ ի՜նչ շնոր­հան­դես, ի՜նչ գրա­կան հան­դի­պում, երբ սահ­մա­նի վրա կե­նաց¬մա­հու կռիվ է մղ­վում, երբ ողջ ազ­գը նո­րեն բռուն­ցք­վե­լու է՝ Ար­ցա­խյան նոր հե­րո­սա­մար­տում դի­մագ­րա­վե­լու ա­նարգ թշ­նա­մուն։ Հի­շո՞ւմ ես, ա­ռա­ջին պա­հին այդ­պես էիր մտա­ծում դու, մենք` բո­լորս։ Բայց զգաց­մուն­քայ­նու­թյու­նը մի կերպ հաղ­թա­հա­րե­լով` հա­ջող­վեց քեզ հա­մո­զել, որ «Յոթ մու­սա­նե­րի այ­գում» մեր հան­դի­պու­մը կա­յա­նա, քան­զի քո գիր­քը թեև հայ­րե­նա­խոս բա­զում շեր­տեր ու­նի, բայց ա­մե­նից ա­ռաջ այն նվի­րում է Հայ­րե­նատ­նե­րի զին­վոր­նե­րին, ով­քեր կոչ­ված են «սի­րով ու հա­վա­տով ծա­ռա­յե­լու հայ­րե­նի­քին, պաշտ­պա­նե­լու մայ­րա­տու­նը` հույ­սի, հայ­րե­նա­տու­նը սի­րո, առ­ճա­կատ­վե­լու և հաղ­թե­լու»։ Եվ քո գր­քի ոչ միայն ա­ռա­ջին` «Հայ­րե­նա­կանչ» շար­քի (որ այս տա­րի ար­ժա­նա­ցավ ՀԳՄ և պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան հայ­տա­րա­րած մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյան ա­ռա­ջին մր­ցա­նա­կին), այլև «Երկ­նա­յին հայ­րե­նա­տուն», «Վա­հագ­նի ծնուն­դը», «Ճեր­մակ մե­ղե­դի­ներ», «Սր­բա­զան պատ­վի­րան­ներ», «Սի­րո և լույ­սի հա­ման­վագ» բա­ժին­նե­րում նե­րառ­ված բանս­տեղ­ծու­թյուն­նե­րը, ըստ էու­թյան, խո­հա­փի­լի­սո­փա­յա­կան ներ­հուն ա­սե­լի­քով հյուս­ված հայ­րե­նա­կան­չեր են` ուղղ­ված Հա­յաս­տա­նը խոր­հր­դան­շող Տոհ­մա­ծա­ռե­րի երկ­րի և աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան` Հայ­րե­նատ­նե­րի մո­լո­րա­կի բնա­կիչ­նե­րին` միա­բան­վե­լու մայր հայ­րե­նի­քի շուրջ, նրա հա­վեր­ժա­կան եր­թին զին­վո­րագր­վե­լու և թշ­նա­մի­նե­րին հաղ­թե­լու կոչ­նակ­նե­րով։ Եվ ու­րեմն, քո այս (ին­չու միայն) գիր­քը նույն­պես հայ­րե­նյաց զին­վո­րի ա­ռա­քե­լու­թյուն ու­նի, և նրա հե­ղի­նակ Արևշատ Ա­վա­գյանն էլ այս­պես է մաս­նակ­ցում Ա­մե­նայն Հա­յոց այս նոր հե­րո­սա­մար­տին` Գրով ու Գր­չով, բա­նաս­տեղ­ծա­կան¬հրա­պա­րա­կա­խո­սա­կան զո­րա­վոր խոս­քով։


Ա­հա այս­պես`
Մեկ ազգ, մեկ բա­նակ
ու­նե­նա­լու հա­մար
ազ­գա­յին հո­գով ա­րի ու բա­րի,
զա­վակ­ներ պետք է ու­նե­նանք,
պետք է զո­րաց­նենք
մեր հայ­րե­նի­քը
քաջ ու ա­ռողջ զա­վակ­նե­րով,
ըն­տա­նիք­նե­րով ա­պա­հով...
…Հա­յոց ե­թե­րը պետք է մաք­րենք
թշ­նա­մու ոտ­նձ­գու­թյուն­նե­րից…
Եվ ա­պա`
Ոչ մի թիզ վա­խի,
ոչ մի մետր կաս­կա­ծան­քի
կա­րիք չպետք է լի­նի,
սահ­մա­նի ողջ եր­կա­րու­թյամբ
ա­մեն մի տու­նը,
ա­մեն մի սիրտն ու հո­գին
պետք է զգան միաս­նա­կան
հա­վա­տի ու կամ­քի զո­րու­թյու­նը…
ՈՒ նո­րից`
Ծնել, բազ­մաց­նել
ու դաս­տիա­րա­կել է պետք
գա­լի­քի զին­վոր­նե­րին,
հզոր, ան­կախ ու միա­ցյալ
հա­յան­պաստ գա­ղա­փար­նե­րը
կյան­քի կո­չե­լու հա­մար…

Եվ «շնոր­հան­դես»¬հան­դի­պու­մը փաս­տո­րեն վե­րած­վեց հայ քա­ջա­զուն զին­վո­րին, մեր բա­նա­կին նվիր­ված հաղ­թա­կան հա­ման­վա­գի` ներ­կա­նե­րի թեժ ե­լույթ­նե­րի հա­մահն­չու­նու­թյամբ։ Այս մտո­րում­նե­րով հան­դես ե­կանք ես, գրա­կա­նա­գետ Ար­մեն Ա­վա­նե­սյա­նը, գրահ­րա­տա­րա­կիչ գրող­ներ Շանթ Մկրտ­չյա­նը, Վան Ա­րյա­նը, պարս­կա­գետ, թարգ­մա­նիչ Գևորգ Ա­սատ­րյա­նը և ու­րիշ­ներ։
Եվ վեր­ջում որ­քան հուզ­վե­ցիր, իմ բա­րե­կամ, երբ եր­գիչ, եր­գա­հան Ար­սեն Համ­բա­րյա­նը կա­տա­րեց ազ­գագ­րա­կան եր­գեր և հն­չեց­րեց Ար­ցա­խում ծա­ռա­յող Արևշատ թո­ռանդ նվիր­ված բա­նաս­տեղ­ծու­թյու­նը։ ՈՒ ձո­րում մռն­չա­ցող Քա­սախն էլ քո հրա­շունչ խոս­քե­րով ա­սես ար­ձա­գան­քեց օր­վա խոր­հր­դին.


Պետք է հաղ­թենք, ճար չու­նենք,
միա­վոր­վենք ազ­գո­վի,
հաղ­թա­նա­կը մեր տո­նենք
հո­ղի վրա հայ­րե­նի…

Իմ թան­կա­գին բա­րե­կամ, կր­կին շնոր­հա­վո­րե­լով քեզ փա­ռա­վոր 80¬ա­մյա­կիդ առ­թիվ և փոր­ձե­լով այս «տա­րօ­րի­նակ» անդ­րա­դարձ¬նա­մակն ա­վար­տել, ինչ­պե՞ս կա­րող էի վեր­ջում հպար­տու­թյամբ չհի­շա­տա­կել գնա­հա­տան­քի այն բարձր պարգևնե­րը, ո­րոնց ար­ժա­նա­ցել ես քո ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում` Մով­սես Խո­րա­նա­ցու մե­դալ, ՀԳՄ Մի­քա­յել Նալ­բան­դյա­նի ան­վան, Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի ան­վան մր­ցա­նակ­ներ, ՀՀ վար­չա­պե­տի հու­շա­մե­դալ…շատ են։ Եվ ա­մե­նա­բարձր պարգևը` ըն­թեր­ցող հան­րու­թյան սե­րը քո ստեղ­ծած գրա­կա­նու­թյան, քո ան­ձի ու գոր­ծի հան­դեպ։


Ստեղ­ծա­գոր­ծա­կան նոր ա­րա­րում­նե­րիդ սպա­սու­մով` մե­կը Տոհ­մա­ծա­ռե­րի երկ­րի ու Հայ­րե­նատ­նե­րի մո­լո­րա­կի բնա­կիչ­նե­րից`
Լյուդ­վիգ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր

Դիտվել է՝ 4377

Մեկնաբանություններ