Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Ֆաբիո Մաստրանջելո. Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ուժերի ձեռամբ, աններելի է

Ֆաբիո Մաստրանջելո. Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ուժերի ձեռամբ, աններելի է
05.10.2020 | 21:20

Իտալացի դիրիժոր, դաշնակահար, Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոն անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումներին:

«Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների ձեռքով, բացարձակապես աններելի է»,- սոցցանցում գրել է երաժիշտը՝ կից հրապարակել թուրք-ադրբեջանական ռմբակոծության հետևանքով վիրավորված փոքրիկի լուսանկարը:

Դիտվել է՝ 1972

Մեկնաբանություններ