ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Վախենո՞ւմ եք համբերել»

«Վախենո՞ւմ եք համբերել»
14.02.2013 | 17:42

Պրահայում մեկնարկում է «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների պաշտպանության վավերագրական կինոնկարների 15-րդ փառատոնը:

Այս մասին տեղեկանում ենք «Օրեր» լրատվականից (Չեխիա):
«Վախենո՞ւմ եք համբերել» խորագիրը կրող փառատոնի նպատակը անհանդուրժողականության, ռասիզմի ու խտրականության շուրջ ակտիվ քննարկումներ ծավալելն է:
«Խոսքը չեխական հասարակության ներկայիս վիճակին է վերաբերում։ Թեև Չեխիան համեմատաբար միատարր երկիր է, այստեղ էլ տեղ են գտնում ներքին խտրականության դեպքեր: Չեխերի շատ մեծ հատված ոչ միայն բացասական վերաբերմունք ունի իր հարևան գնչուի նկատմամբ, այլ նաև քաղաքական այլ կարծիք ունեցող չեխի, փողոցում բարձր խոսողների, երկրի այլ քաղաքներից եկածների»,- հաղորդում է «Օրերը» և հավելում, որ այս իրավիճակը հատուկ է ոչ միայն Չեխիայի հանրությանը:
«Մեկ աշխարհ» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպիչները կցուցադրեն աշխարհի տարբեր պետություններում նույն իրավիճակների մասին պատմող 13 ֆիլմ:
Կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը Պրահայից հետո կցուցադրվեն Չեխիայի 40 քաղաքներում ու ավաններում։ Ֆիլմերի ցուցադրությանը կհաջորդեն հարց ու պատասխաններ ռեժիսորների և հեղինակների հետ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ