ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«2012-ին մենք ստացանք այն, ինչը նման էր մեզ»

«2012-ին մենք ստացանք այն, ինչը նման էր մեզ»
30.12.2012 | 13:31

«Մարդու հետ չի պատահում այն, ինչին ինքն արժանի է, այլ այն, ինչը նման է իրեն»: Ձեր խոսքերն են: Մեր իսկ նմանությամբ ի՞նչ ստացանք 2012-ին և ի՞նչ կբերի մեզ 2013-ը: Արդյո՞ք նույնը:

Այսպիսին էր մեր հարցն ուղված գրող, հրապարակախոս, քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆԻՆ:
««Մեգիրա» վիպակի «Մտքերի հովիտ» գլխում ի մի եմ բերել տարբեր հեղինակների խորիմաստ մտքեր, որոնցից մեկն էլ ձեր նշածն է: Այն իմ միտքը չէ: Բայցևայնպես, 2012-ին մենք ստացանք այն, ինչը նման էր մեզ: Շատերին դա մատնեց հանկարծահաս շոկի ու խորացավ անհուսությունը: Դա ինքնաճանաչողության պակասից էր: Մինչդեռ հանրությանը ճանաչողների համար ամենը սպասելի էր»,- ասաց Արծրուն Պեպանյանը, հավելեց նաև, որ քաղաքական-հասարակական երևույթների համար չկան 2012 և 2013 թվականներ, ժամանակային սահմանազատումներ. դրանք հոսում են իրենց հունով և անիմաստ է հուսալ, թե հորինովի այդ սահմաններն անցնելն ինքնին որակական փոփոխությունների հիմք կարող է հանդիսանալ:
Գրողի համոզմամբ` շարունակվելու է ինքնաճանաչողության ցավոտ գործընթացը, մենք ունենալու ենք մեզ շատ ավելի նման իրականություն, որը նոր հուսալքությունների առիթ է դառնալու:
«Դրական փոփոխությունների նախադրյալների մասին կարելի է խոսալ լիովին ինքնաճանաչողությունից հետո»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ