«ՈՒ կանգնած ենք ահա ապագայի հանդեպ զարմանալի՜ թեթև, զարմանալի՜ անդեմ՝ մերկության պես տկլոր ու անանցյալ»,- կասեր Չարենցը:
Անցյալ չի մնացել: Էն, ինչ կար մինչ 2020 թվի նոյեմբերի 9-ի լույս 10-ի առավոտը, էլ չկա: Չկան մարդկային կյանքերը, չկա հողը, չկա ազգը, չկա պետությունը: Կա փողկապավոր խեղկատակների կույտ, ովքեր իրենց ներկայությամբ է՛լ ավելի են խորացնում չպետության համայնապատկերը: Հասկանո՞ւմ եք, չի կարող իրեն հարգող պետությունը անգրագետ ակտիվիստին դնել ԱԳ փոխնախարար: Չի կարող սպորտային լրագրողին դնել սպորտի փոխնախարար: Չի կարող քեմալականների ֆիլիալ ունեցող երկիրը բարգավաճել ու կայանալ: Անհնա՛ր է:
Քանի կան սրանք, չկա ապագա, չկա պետություն, չկա ազգ: Քանի կան սրանք, իմացեք, որ ամեն գյուղի ու քաղաքի գլխին նոյեմբերի 9-ի լույս 10-ի դամոկլյան սուրն է կախված, ու ամեն պահ դուք ձեր տնից գաղթելու ճամփին կարող եք գերի ընկնել:
Արամ Գևորգյան