Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կարգադրել է դատական գործ հարուցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ այն պատճառով, որ Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել առաջիկա ռազմածովային ցուցահանդեսին: «Սրանք ոչ ժողովրդավարական քայլեր են, որոնք անընդունելի են բարեկամ երկրների միջև, և ես կոչ եմ անում Ֆրանսիայի նախագահ Մակրոնին ամբողջությամբ վերանայել դրանք»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։               
 

Աշնան ծառերը

Աշնան ծառերը
25.11.2023 | 21:11

Աշնանը ես մի ծառ ցնցեցի՝

Որ խաղան տերևները դեղին,

Բայց ծառից տագնապներ թափվեցին,

Ինչուներ շաղվեցին հողին:



Հրաժեշտ, բաժանում թափվեցին,

Սպասման անհամբեր վայրկյաններ,

Ճյուղերից պոետներ կախվեցին՝

Ուշ աշնան հարազատ զավակներ...



Եվ նրանք ճոճվում են նիրվանա՝

Նրանց հետ տերևները դեղին,

Ամեն պահ՝ «Կգա՛ նա, կգա՛ նա,

Սպասման հիվանդը վերջին»:



Տխուր են ուշ աշնան ծառերը,

Արցունք են տերևները դեղին,

Լսու՞մ եք՝ մի կտրեք ծառերը,

Տերև ենք դողացող ճյուղերին...

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 20652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ