Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
27.06.2008 | 00:00

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ ՄԱՐՏԻ 1-Ի ՇՈՒՐՋ
(ՀԱՄԱՐՅԱ «ՏԱՔՍԻ, ՏԱՔՍԻ»)

Վայ, ՀՌոբ, ՀՌոբ, էս ի՞նչ արեցիր, ՀՌոբ…
***
ԱԶԱՏՎԵԼ ՍՏՐՈՒԿԻՑ
Ըստ քաղաքագետների` վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց Սերժ Սարգսյանին` իր մեջ սպանել Ռոբերտ Քոչարյանին:
***
ՆՈՐԻՑ ՉՍՏԱՑՎԵՑ
Ասում են` ի պատասխան Սերժ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերին, Աբդուլա Գյուլն ասել է, որ իր փոխարեն կուղարկի ՀՀՇ-ի Գևորիկին:
***
ՀԱՐՑ ՉԿԱ
Օրերս պարզվեց, որ Լևոնը Սերժի հետ «դու»-ով ա խոսում, իսկ Արա Աբրահամյանի հետ` «արա»-ով:
***
ԱՐՅԱՆ ԾՈՎ
Ըստ դաշնակցության` Սերժը վերջը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Գյուլի բերանն ա գցելու:
***
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՅԱՆՔՈՒՄ
Ասում են` օրերս հարկայինը դեմքով շրջվել է դեպի Լֆիկ Սամոն:
***
ՑԵՄԵՆՏԸ ՔԻՉ ԷՐ
Ֆայլաբազարից հայտնում են, որ օրերս Եվրախորհրդի պրարաբները Սերժի արած երկրի եվրոռեմոնտը չընդունեցին:

Դիտվել է՝ 28236

Մեկնաբանություններ