«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Ի՞նչ է ուզում կապիտուլյանտն Արարատից

Ի՞նչ է ուզում կապիտուլյանտն Արարատից
14.05.2023 | 19:53

«Ազգակործան պատուհասը» հանդիպում է մատաղ սերնդի հետ ու նորից ներկայացնում իր հակահայկական ու մակերեսային գիտելիքները հայրենիքի ու պետության վերաբերյալ։

Հիմա էլ Արարատն ու Արագածը, հայրենիքն ու պետությունն է հակադրում իրար էս կապիտուլյանտը։

Մի խոսիր, էլի՛, մանավանդ, եթե խոսույթդ տգիտություն է միայն խորհրդանշում։

Երեխաներ ջան, աշակերտներ ջան, կարդացեք Լեո, Քաջազնունի, Նժդեհ, Շահան Նաթալի, Թումանյան, Չարենց, Սահյան, Մաթևոսյան ու մեր ազգի մեծերին, բայց ո՛չ երբեք համազգային ամոթի սիմվոլ Փաշինյանին։

Արագածի ցավը տանեմ, բայց հայ մարդու համար ամենաբարձր լեռն Արարատն է, ա՛յ կապիտուլյանտ։

ՈՒ հերիք է քո էդ թուրքական «զամաշկեքով» մեր մատաղ սերնդի միտքը պղտորես։

Դու ո՛չ հայրենիք ունես,ո՛չ՝ էլ պետություն։

Քո հայրենիքն էլ, պետությունն էլ՝ քո աթոռն է։

Շուտով դա էլ չես ունենալու։

Վարչապետությանդ վերջին գարունը ավարտին է մոտենում։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 3431

Մեկնաբանություններ