Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Որքան էլ տանուլ տանք խավարին, վերջում հաղթելու է Լույսը. Արմեն Նիազյան

Որքան էլ տանուլ տանք խավարին, վերջում հաղթելու է Լույսը. Արմեն Նիազյան
09.03.2023 | 09:37

Մի օր քեզ կթողնեն մենակ, մի օր կլքեն, մի օր կցավեցնեն, մի օր էլ ստորաբար կամ միամտաբար կչարախոսեն, կզրպարտեն, կբամբասեն:


Մի օր կբողոքեն քո սառնությունից ու չեն էլ ցանկանա հիշել, թե վերջին անգամ երբ են տանդ դուռը բացել, մի օր կխոսեն քո երազանքների հիմար ու անհասանելի լինելուց՝ չմտածելով, որ երբևէ չփորձեցին մի քար դնել քո շինած պատի վրա։ Մի օր կբողոքեն քո լռությունից՝ մոռանալով, որ բազում անգամներ փակում էին ականջները՝ չլսելու ձայնդ, մի օր կբողոքեն քո բացակայությունից՝ չհասկանալով անգամ, որ բացակայությունդ չարժևորված ներկայության տրամաբանական շարունակությունն էր։


Մի օր սվիններով կխոցեն սիրտդ ու անԿԵՂԾ կզարմանան, թե ինչու ընկար գետնին, կզարմանան ու կենթադրեն, որ՝ երևի մեղքերիդ շատությունից էր: Ու երբ փորձես խոսել, յուրաքանչյուրը մի քար կվերցնի ձեռքը՝ պատրաստ բերանդ ընդմիշտ փակելու․ չէ՞ որ Նա՝ ամենաԱրդարն այլևս երկրի վրա չի, որպեսզի հարցնեն՝ քարկոծե՞լ, թե՞ ոչ, իսկ Նա էլ ասեր՝ թող ձեր միջի արդարը...


Չէ՜, մենք ՍԻՐՈՒՄ ԵՆՔ քարակոծ անել դիմացինին փակ աչքերով ու խլացած ականջներով, որ ամեն հարվածից հետո էլ անԿԵՂԾ մարդասիրությամբ հարցնենք՝ հո չի՞ ցավում...
Ու այդպես էլ ապրում ենք՝ սվիններով զինված հասարակության մեջ, որ ամեն պահի պատրաստ է սեփական ես-ի անհագուրդ ծարավը կշտացնելու համար խմել թույլի, տկարի ու խեղճի արյունն ու նույն բաժակով էլ հիշատակել արդարության ու ճշմարտության կենացը:


Խենթը վայր դրեց գրիչը, դատարկեց սառած սուրճի վերջին կաթիլներն ու հոգոց հանեց՝ աշխարհը փոխվում է․ հե՜յ գիտի ժամանակներ:
Ու քանի դեռ անհուսության դևն իր ճիրաններով չի խեղդել այս տողերն ընթերցողին, արագ մտածեց շարունակություն, որ կարդացել էր ինչ-որ անհայտ գրքում՝ Բայց մի բան հաստատ է․ որքան էլ տանուլ տանք խավարին, միևնույն է, վերջում հաղթելու է Լույսը:

Դիտվել է՝ 11459

Մեկնաբանություններ