Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Խելացի անասնագոմերի փոխարեն՝ խելացի կառավարություն

Խելացի անասնագոմերի փոխարեն՝ խելացի կառավարություն
22.08.2024 | 20:44

Նիկոլ Փաշինյանը ասել է,որ Հայաստանում ոչխարաբուծությունը չի զարգանում, որովհետև հովիվներ չեն կարողանում գտնել։ Խելացի անասնագոմերի փոխարեն պետք է ունենալ խելացի կառավարություն, ոչ թե իրենց գործից անտեղյակ, փողոցից եկած-պաշտոնյա դարձած նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ։ Կիսագրագետ, բիրդան աղա դարձածներին կարելի է ուղարկել գյուղեր` ոչխար պահելու, չոբանություն անելու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2347

Մեկնաբանություններ