Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Սպասում եմ ձեզ Հանրապետության հրապարակում

Սպասում եմ ձեզ Հանրապետության հրապարակում
09.06.2024 | 13:05

Այսօր՝ ժամը 18:30-ին, ընտանիքիս, հարազատներիս, մտերիմներիս, արտերկրից ժամանած հյուրերիս հետ լինելու եմ Հանրապետության հրապարակում:

Հիմա դիմում եմ ինձ ճանաչող բոլոր անծանոթների, ովքեր, հաշվի չառնելով հանգստյան օրերը, թքած ունենալով օրվա ժամի վրա, զանգում ու խորհրդատվություն են ստանում:

Այսօր՝ ժամը 18:30-ին, սպասում եմ ձեզ Հանրապետության հրապարակում ու խոստանում պատասխանել ձեր բոլոր հարցերին:

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5907

Մեկնաբանություններ