«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հակահայկական իշխանության «քիմիան»

Հակահայկական իշխանության «քիմիան»
07.02.2023 | 08:42

Թուրքիան Հայաստանի սահմանի մոտ զորավարժություններ է անում՝ Հայաստանին սպառնալով վերցնել «Զանգեզուրի միջանցքը», այն է՝ Սյունիքը։


Իրանը Հայաստանի սահմանի մոտ նույնպես զորաշարժ է անում՝ հայտարարելով, որ թույլ չի տալու տարածաշրջանի քարտեզի վերաձևում, այսինքն՝ Սյունիքի խլում ՀՀ–ից։
Իրանում օրերս տեղի ունեցած երկրաշարժից հետո կային զոհեր և հարյուրավոր վիրավորներ։ Նիկոլ Փաշինյանից եղավ զրո արձագանք՝ ո՛չ ցավակցեց, ո՛չ օգնություն առաջարկեց (գոնե խորհրդանշական)։ Բայց ահա Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին Նիկոլ Փաշինյանն արագ արձագանքեց՝ ցավակցելով։


Փաստորեն, Հայաստանին սպառնացող ու մեզ թշնամի Թուրքիային ցավակցում է, իսկ բարեկամ Իրանին՝ ոչ։
Ահա՛ այս իշխանությունների «քիմիան»։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 12830

Մեկնաբանություններ