-
03.07.2020|
20:48
արկածախնդրություն = ինքնիշխանության ապահովում
անուղեղ = դուխով
թիմակիցների կաշառում = պարգևավճար
անողնաշարավոր = Արմեն Սարգսյան
ամբոխ = ժողովուրդ
-
03.07.2020|
20:47
Ինչու՞ հարևան Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը հաջողությամբ պսակվեց, իսկ Հայաստանում ոչ: Այլ ընդհակառակն այն մոլեգնեց, ճգնաժամի ու գրեթե դժոխքի վերաճեց։
-
03.07.2020|
20:45
«Արմենիկումի» դեմ ուղղված ԱՆ խտրական վերաբերմունքն ու սաբոտաժը շարունակվում են: Այս թեմային նվիրված նախորդ գրառմանս մեջ նշել էի, որ դրա համար կարող է լինել ներքաղաքական պատվերի երկու փոխկապակցված վարկած, որոնցից երկրորդն՝ առաջինի ածանցյալն ու հետևանքը կարող է համարվել:
-
03.07.2020|
20:43
Այսօր դիմակակրության պատրվակով իշխանությունները ոստիկանություն են մցրել երկու հեռուստաընկերություններ՝ առավոտյան Արմնյուզ, իսկ հիմա` 5-րդ ալիք:
-
03.07.2020|
16:07
Եթե Նիկոլ Փաշինյանը որոշել է ձեռնոց նետել լրատվամիջոցների ազատությանը կամ պատերազմ հայտարարել նրանց, ապա à la guerre comme à la guerre - պատերազմում, ինչպես պատերազմում:
-
03.07.2020|
16:05
Ամիսներ շարունակ մեդիայի բազում ներկայացուցիչներ, մի շարք փորձագետներ, այդ թվում նաև ես, զգուշացնում էինք հանրությանը, որ Սահմանադրական դատարանում իր համար ցանկալի արդյունքի հասնելուց հետո Նիկոլ Փաշինյանն անցնելու է չորրորդ իշխանության՝ այն է՝ մամուլի դեմ պայքարին։
-
03.07.2020|
14:43
Ոստիկանությունը մտել է Արմնյուզ ՀԸ` դիմակ չկրելու պատրվակով վարույթ հարուցելու: Գոնե Տանկ ու ռազմական ինքնաթիռ որոնելու պատրվակով մտնեին, կարող է պահարաններից մեկում գտնեին, թե չէ դիմակի հարցով մտնում եք, որ ինչ անեք:
-
03.07.2020|
14:41
Աշխատանքը չի խայտառակում մարդուն, դժբախտաբար պատահում են աշխատանքը խայտառակող մարդիկ։ Այդպիսի մարդու (մարդը վերապահումով) բացառիկ էքսպոնատ է վահե գրիգորյանը։
-
03.07.2020|
13:47
Իշխանությունները, օգտվելով երկրում ստեղծված իրավիճակից, հանրակրթության պետական չափորոշիչի նոր նախագծով մեծ հարված են հասցնելու հայագիտական առարկաներին:
Ամենավտանգավորը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ զարգացումներն են: Ըստ ներկայացված նախագծի այն փաստացի վերանում է որպես ինքնուրույն առարկա՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով:
-
01.07.2020|
21:52
Այ տղա, էդ որ դիմակդ հագել կանգնել ես սեղանիկի առաջ եւ ցինիզմի գերադրական աստիճանով հայտարարում ես, «ենթադրենք 20 հազար դեպքը իմ մեղքով է եղել, բա 10 միլիոնը ո՞ւմ», էդ քեզ իրո՞ք ներշնչել ես թե դու քեզնից ինչ-որ բա՞ն ես ներկայացնում․․․