-
28.01.2013|
19:25
Այսօր Հայոց բանակի օրն է` բոլորիս համար շատ կարևոր մի օր: Չգիտեմ, թե տարիների հեռվից ով ինչպես է հիշում այն օրերը ու, վստահ եմ, որ այն ժամանակ Հայաստանում և Արցախում գտնվող ցանկացած մարդ կհիշի մեր ժողովրդի առօրեական լուռ անձնազոհությունն ու նվիրումը, որի հենց այդ առօրեականությունն էր իր բնականությամբ արգելում ապրողներից որևէ մեկի հերոսականացումը, որովհետև յուրաքանչյուրն իր տեղում անում էր իրենից կախվածը հանուն ընդհանուր հաղթանակի և սա այն դեպքն է, երբ ներողամտորեն չեն հիշվում մարդուն բնորոշ երկչոտությունն ու ոմանց մորթապաշտությունը:
-
28.01.2013|
15:27
Շնորհավորում եմ մեր ժողովրդին, Հայրենիքին նվիրված ազատամարտիկներին, սպաներին և զինվորներին` Հայկական Բանակի ստեղծման 21-րդ տարելիցի առթիվ:
-
27.01.2013|
13:07
Պատկերացրեք՝ փարիզյան հեռուստատեսությամբ երեք ֆրանսիացի մտավորականներ նստած խոսում են գերմաներեն կամ անգլերեն: Հավատացեք, որ էդ հեռուստատեսությունը մյուս օրը, իր ողջ աշխատակազմով, կհայտնվեր փողոցում՝ գործազուրկի կարգավիճակում: Չհաշված՝ վճարելիք տուգանքները:
-
26.01.2013|
12:14
Մի տեսակ նեղացած է, որ հանրությունը միասնական չէ: Դե կներեք, էլի՛: Երբ հանրության կաշին դուրս էր գալիս Ազատության հրապարակում նախագահական ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով, իսկ առաջնորդը միասնականության կոչ էր անում, Անդրեասը մի տեսակ ղրաղ էր ֆռում, երբ հանրությունը կոտորվում էր մարտի 1-ին, Անդրեասն առանձնապես ակտիվ չէր, երբ հանրությունը դատարանների դռներին արդարություն էր պոռում, Անդրեասը քաշ էր հավաքում:
-
25.01.2013|
13:33
Վիսոցկին եկավ Երևան ճիշտ 43 տարի առաջ՝ 1970-ի ապրիլի կեսերին: Եկավ իր ամենամոտ ընկերոջ` Դավիթի հետ, ապրեց երևանյան հանրահայտ մի տանը, բարձրացավ Սևանա կղզու վանքերը, երգեց «Ախթամարում», երգեց КГБ-ի ակումբում, երգեց ծանոթ-անծանոթների բնակարաններում, փողոցում:
-
24.01.2013|
22:47
Ֆեյսբուգքցի իմ սիրելի ընկերներ, ձեր դատին հանձնեմ իմ այդօրվա հիացմունքը՝ դուք դատեք, ես սովորական գի՞ժ եմ եղել, թե՞ իրոք արժեր գժվել այդ վայելքից: Տարիներ առաջ էր, պարզապես հմայլվել էի մի ռադիոկոմպոզիցիայով ու այսօր վերհիշեմ պոետի ծննդյան օրվա առիթով:
-
24.01.2013|
19:09
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անցյալ ուրբաթ կայացած նիստում որոշվեց, որ իմ դիմումը` ՀՀ անկախացումից ի վեր ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, սակայն մշտապես արտերկրում բնակվող երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված քաղաքացիների թվաքանակի հրապարակմանը վերաբերող մասով ԿԸՀ-ն վերահասցեագրել է ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչությանը»:
-
24.01.2013|
13:57
Եթե մեր ներկայիս նախագահական կոչված ընտրություններում առաջադրված լիներ, ասենք, գույնզգույն թութակի թեկնածությունը, ապա վստահաբար այդ գույնզգույն թութակն ավելի շատ ձայն կհավաքեր, քան բոլոր մյուս թեկնածուները՝ միասին վերցրած: Եվ դա տեղի կունենար ոչ այն պատճառով, որ հասարակ ժողովուրդն իր առօրյա կենսական խնդիրների լուծման հույսը կկապեր թութակի իշխանության գալու հետ, այլ, որ ժողովուրդը մյուս թեկնածուների հանդեպ իր խորին անտարբերությունը ցույց տալու ավելի լավ միջոց չէր գտնի, քան թութակին ընտրելը:
-
23.01.2013|
22:16
Արդեն քանի տարի է` Րաֆֆի Հովհաննիսյանը հասարակ, հասանելի, սովորական մարդու և քաղաքացու իր կերպարով լուրջ կոնտրաստ է ստեղծում քաղաքական-պետական քյառթու գործչի կերպարի հետ, ով պադավատով է, ախրանայով, փողկապով ու կոստյումով, անհաղորդ ու վերևից նայող աչքերով, ատամների արանքից շրջապատի երեսին շպրտվող կիսա«բարև»ով:
-
22.01.2013|
17:09
Բոլոր նրանց, ովքեր գործող նախագահին քննադատելու մոլուցքի մեջ անցնում են մարդկային էթիկայի նորմերը: