-
30.07.2012|
13:22
Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուին պաշտոնանկ անելու փորձերը տապալվեցին հանրաքվեին ցածր մասնակցության պատճառով։ Նախնական տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 44 տոկոսը՝ անհրաժեշտ 50 տոկոսի փոխարեն։
-
30.07.2012|
13:15
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ կարող է իր թեկնածությունն առաջադրել 2018թ. նախագահական ընտրություններում։
-
30.07.2012|
12:31
Հնդկաստանում մարդատար գնացքում բռնկված հրդեհի պատճառով ավելի քան 47 մարդ է մահացել։ Նախնական տվյալներով մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է։
-
29.07.2012|
19:39
ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատը Հորդանանում նոր ճամբար է բացում սիրիացի փախստականների համար։
-
29.07.2012|
17:17
Իսրայել ժամանած Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին հայտարարել է, որ «հարգանքով է վերաբերվում» Իսրայելի բոլոր գործողություններին, եթե վերջինս անհրաժեշտ կհամարի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։
-
29.07.2012|
15:10
Ռումինիայում այսօր ընթանում է հանրաքվե, որով կորոշվի նախագահ Տրայան Բասեսկու իմպիչմենթի հարցը։ Խորհրդարանի որոշմամբ հուլիսի 6-ին նա հեռացվել է իր պարտականությունների կատարումից, ինչն անհանգստություն էր առաջացրել Եվրամիության և ԱՄՆ ղեկավարության շրջանում։
-
28.07.2012|
13:54
Քենիայում Կարմիր խաչի գրասենյակը հայտարարում է, որ Եթովպիայի մի քանի հազար բնակիչներ ստիպված են եղել փախչել երկրից, որպեսզի փրկվեն էթնիկ երկու խմբավորումների միջև ծագած բախումներից։
-
28.07.2012|
12:00
Նրանք պայքարում են թղթի գործարանի դեմ, որի արտանետումներից աղտոտվում է տարածքի ջրային ավազանը։ Գործարանը պատկանում է ճապոնական ընկերություններից մեկին։
-
27.07.2012|
14:52
Թուրքայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես մեղադրել է Սիրիայի իշխանություններին քրդական բանվորական կուսակցության զինյալ խմբավորումներին հովանավորելու մեջ:
-
27.07.2012|
14:47
Սերբիայի նոր կառավարությունը չի ճանաչելու Կոսովոյի անկախությունը, հայտարարել է արտգործնախարար Վուկ Երեմիչը: