-
26.09.2012|
11:58
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը դիմել է Արևմուտքի երկրների առաջնորդներին՝ կոչ անելով իրենց երկրների ներսում պայքարել իսլամատյացության դեմ։
-
26.09.2012|
11:49
Վրաստանի դատախազությունը Ֆրանսիայից ստացված նյութերի հիման վրա հետաքննություն է սկսել՝ մեղադրելով ընդդիմությանը քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ գործարք կնքելու համար, որպեսզի վերջիններս ապահովեն իրենց հաղթանակը հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
-
25.09.2012|
13:07
Իրանի մշակույթի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով բոյկոտում է «Օսկար» մրցանակաբաշխությունը։
-
25.09.2012|
12:55
Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանությունն այն կարևորագույն հարցն է, որով պայմանավորված է այդ երկրի հարաբերությունների բարելավումն ԱՄՆ-ի հետ։
-
25.09.2012|
12:52
Վենեսուելայի նախագահական ընտրությունների անվտանգությունը կապահովեն շուրջ 139 հազար զինծառայողներ։ Այդ մասին հայտարարել է գեներալ Վիլմեր Բարենտոսը։
-
24.09.2012|
02:34
Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը (պաշտոնական Վաշինգտոնի համար նա պարզապես Քրիս էր) Քադաֆիի վարչակարգի տապալման ակտիվ մասնակիցներից մեկն էր։ Նա դաժանորեն սպանվեց սեպտեմբերի 11-ին։
-
24.09.2012|
02:07
Հնդկաստանի հյուսիսարևելյան նահանգներում ավելի քան 40 մարդ է զոհվել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների պատճառով։
-
24.09.2012|
02:03
ԱՄՆ պետդեպարտամենտը խիստ քննադատության է ենթարկել ամերիկյան CNN լրատվական գործակալությունը՝ Լիբիայում սպանված ԱՄՆ դեսպանի օրագրի նոթերը հրապարակելու համար։
-
24.09.2012|
02:01
Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, մասնակցել է ընտրողների 74,3 տոկոսը։ Ընդդիմության և ոչ մի թեկնածու խորհրդարան չի անցել։
-
24.09.2012|
01:59
ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, որն Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատազրկած իշխանությունների դեմ քաղաքական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիք է պարունակում։