Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 
  • Չինաստանը սպառնում է դադարեցնել մարդասիրական օգնությունը ԿԺԴՀ-ին

    Չինաստանը սպառնում է դադարեցնել մարդասիրական օգնությունը ԿԺԴՀ-ին

    06.02.2013| 12:22
    Չինաստանը կվերանայի Հյուսիսային Կորեային հատկացվող մարդասիրական օգնության հարցը, եթե Փհենյանը չհրաժարվի հերթական միջուկային փորձարկումներից։
  • Իսրայելը կոչ է անում «Հզբոլահը» ճանաչել ահաբեկչական

    Իսրայելը կոչ է անում «Հզբոլահը» ճանաչել ահաբեկչական

    06.02.2013| 12:19
    Աշխարհի առաջնորդները «Հզբոլահ» շարժումը պետք է ճանաչեն որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այդ մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա հայտարարել է, որ «Հզբոլահն» ահաբեկչական գործողություններ է իրականացնում ամբողջ աշխարհում և ահաբեկչություններ է ծրագրում ավելի քան 20 երկրում։
  • 1979-ից ի վեր Իրանի նախագահն առաջին անգամ ժամանեց Եգիպտոս

    1979-ից ի վեր Իրանի նախագահն առաջին անգամ ժամանեց Եգիպտոս

    05.02.2013| 15:31
    Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոս։ Կահիրեում նրան դիմավորել է Մոհամեդ Մուրսին։ Սա 1979 թվականին տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանի առաջնորդի առաջին այցելությունն է Եգիպտոս։
  • Լեբեդևը Լոնդոնում հեռուստաալիք կունենա

    Լեբեդևը Լոնդոնում հեռուստաալիք կունենա

    05.02.2013| 12:13
    Ռուս գործարար Ալեքսանդր Լեբեդևը և նրա որդին, ում պատկանում են բրիտանական Evening Standard և Independent պարբերականները, հաղթել են բրիտականական մայրաքաղաքում նոր՝ London Live հեռուստաընկերությունը շահագորցելու մրցույթում։
  • ՄԱԿ-ը կմաքրի Սիրիայի ջուրը

    ՄԱԿ-ը կմաքրի Սիրիայի ջուրը

    05.02.2013| 12:12
    ՄԱԿ-ը Սիրիայում իրականացնում է խմելու ջրի մաքրման գործընթաց։ Առաջիկա շաբաթներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Սիրիայի ջրային ռեսուրսների նախարարության և Կարմի խաչի հետ համագործակցությամբ, երկրի բոլոր 14 շրջաններ կհասցնի 1000 տոննա ջուր մաքրող նյութեր։ Այդ քանակությունը բավական է, որպեսզի 10 միլիոն սիրիացիներ (երկրի բնակչության կեսը) ապահովվեն մաքուր ջրով։ Համապատասխան նյութերը Սիրիա են տեղափոխվել Հորդանանի տարածքով։
  • Կաստրոն հավաստիացրել է, որ Չավեսն իրեն լավ է զգում

    Կաստրոն հավաստիացրել է, որ Չավեսն իրեն լավ է զգում

    05.02.2013| 12:11
    Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակն էապես բարելավվել է։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն։
  • Իսրայելը պաղեստինցի պատգամավորների է ձերբակալել

    Իսրայելը պաղեստինցի պատգամավորների է ձերբակալել

    04.02.2013| 17:06
    Իսրայելի հատուկ ծառայությունները Հորդանան գետի արևմտյան ափին գիշերային շրջայցի ընթացքում ձերբակալել են «ՀԱՄԱՍ»խմբավորման ավելի քան 20 ակտիվիստների։
  • Քերիի առաջին օրը

    Քերիի առաջին օրը

    04.02.2013| 11:48
    Այսօր Ջոն Քերիի առաջին աշխատանքային օրն է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Նա վաղ առավոտյան եկել է պետդեպարտամենտ, ելույթ ունեցել աշխատակիցների առջև։ Այսօր ոչ մի հանդիպում նրա օրակարգում նախատեսված չէ։
  • Կաստրոն հազիվ էր խոսում

    Կաստրոն հազիվ էր խոսում

    04.02.2013| 11:47
    Ֆիդել Կաստրոն երեկ մասնակցել է Կուբայի խորհրդարանի ընտրություններին։ Նա մի քանի ամիս չէր երևացել հանրությանը։ Կուբայի պետական հեռուստատեսությունը ցույց է տվել՝ ինչպես է 86-ամյա առաջնորդը այցելել ընտրատեղամաս, որտեղ նա անցկացրել է մոտ մեկ ժամ՝ զրուցելով ընտրողների, լրագրողների հետ։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Կաստրոն խոսում էր թույլ, հազիվ լսելի ձայնով։
  • Փախուստ՝ կոյուղու միջով

    Փախուստ՝ կոյուղու միջով

    04.02.2013| 11:41
    Ավելի քան 20 դատապարտված կոյուղու միջով փախել է Ռիո դե Ժանեյրոյի բանտից։ Բանտի աշխատակիցները հայտարարել են, որ փախուստի դիմած 4 ազատազրկված արդեն բռնվել է, մյուսներին մոտակա ժամերին նույն ճակատագիրն է սպասվում, քանի որ առայժմ նրանց չի հաջողվել լքել կոյուղու թունելը։