24.04.2013|
12:46
Բանգլադեշի մայրաքաղաքի մոտակայքում փլուզվել է ութհարկանի շենք։ Զոհվել է ավելի քան 30 մարդ։ Մոտ 200-ը վիրավորվել են։ Փրկարարները մտավախություն ունեն, որ շենքի ավերակների տակ կարող են հարյուրավոր մարդիկ մնացած լինեն։ Աղետի վայրում հավաքվել են հարյուրավոր մարդիկ, ովքեր փնտրում են իրենց հարազատներին։ Շինությունում էին տեղակայված կարի ֆաբրիկա, բանկ և մի քանի խանութ։ ՙՄենք չգիտենք, թե դեպքի ժամանակ շենքում քանի մարդ է եղել, սակայն կարող ենք ասել, որ բավականին շատ»,- ասել է Բանգլադեշի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ջիբոն Միան։