Այսօր Իսլանդիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Այս երկրի խորհրդարանն աշխարհում ամենահինն է, առաջին անգամ այն նիստեր է գումարել 930 թվականին։ Սպասվում է, որ ընտրությունների արդյունքում կփոխվի իշխանությունը։ Ընտրություններին մասնակցում է 15 քաղաքական ուժ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է անցկացնել մանրամասն ուսումնասիրություն Սիրիայի կողմից քիմիական զենքի օգտագործման տեղեկության մասին։ Սպիտակ տանը Հորդանանի թագավոր Աբդալա 2-րդի հետ բանակցությունների ընթացքում նշվել է, որ եթե փաստերն ապացուցվեն, ապա իրավիճակը և խաղի կանոնները կփոխվեն։
Սիրիայում կռվում են շուրջ 600 եվրոպացիներ, ինչը հակակառավարական ուժերում պայքարողների ավելի քան 10 տոկոսն է։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համակարգող Ժիլ դե Կերշովը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև։
Իսպանիայում գործազուրկների թիվը հասել է 6 միլիոնի (աշխատունակ բնակչության մոտ 27 տոկոսը)։ Կառավարության ընդդիմախոսները նշում են, որ գործազրկության մակարդակը ռեկորդային չափերի է հասել նաև իշխանության կողմից կիրառվող խիստ տնտեսական միջոցառումների պատճառով։
Մերձմոսկովյան շրջանում գտնվող հոգեբուժարանում այս գիշեր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 38 մարդ է մահացել։ Ինչպես նշել են ՌԴ առողջապահության նախարարությունից, զոհերից երկուսը բուժանձնակազմի անդամներ են, 36-ը՝ հիվանդներ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ապրիլի 24-ին, անդրադառնալով Հայոց ցեղասպանության օրվան, վերստին խուսափեց ցեղասպանություն եզրույթից,կրկնելով նախկինում հնչեցրած հայերեն «Մեծ եղեռն» արտահայտությունը.
Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը մայիսի քսանութին կժամանի Հայաստան՝ Հանրապետության տոնին ներկա գտնվելու համար: Չարլզի այցը տարածաշրջանային չէ, նա կլինի միայն Հայաստանում՝ տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը:
Երեկ Իսրայելի սիոնիստներին Իրանի հասցրած հզոր հրթիռային հարվածը ծանրակշիռ ազդեցություններ կգործի, մասնավորապես, մեր տարածաշրջանում ու հատկապես Հայաստանի շուրջ ծավալված վտանգավոր զարգացումների վրա։