08.05.2013|
11:33
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իր երկիրը ի վիճակի է հակազդել Իսրայելին։ Դա Ասադի առաջին հանրային արձագանքն էր Իսրայելի ավիահարվածներին։ Ասադը, սակայն, չի նշել, թե ինչ պատասխան գործողություններ է կատարելու։
Ավելի վաղ Ասադը հանդիպել էր Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհի հետ, ով խոստացել էր Սիրիային աջակցել տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու հարցում։