30.05.2013|
15:10
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եվրագոտու անդամ երկրներին բարեփոխումների կոչ է արել` «Եվրոպայում այժմ ավելի քան 120 մլն մարդ գտնվում է աղքատության վտանգի տակ, դա անհանգստանալու լուրջ տեղիք է տալիս։ Այն, ինչ մեզ հարկավոր է, բարեփոխումներն են, որոնք չիրագործելու դեպքում շատ բարձր գին կվճարենք»: