Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 
  • Եվրոպան՝ ջրի տակ

    Եվրոպան՝ ջրի տակ

    03.06.2013| 17:05
    Կենտրոնական Եվրոպայում հազարավոր մարդիկ են իրենց տներից տարհանվում ջրհեղեղի վտանգի պատճառով։ Ավստրիայի, Գերմանիայի և Չեխիայի իշխանությունները քայլեր են ձեռնարկում ջրհեղեղը կանխելու նպատակով։
  • Ընդդիմությունն արդեն չորս թեկնածու ունի

    Ընդդիմությունն արդեն չորս թեկնածու ունի

    03.06.2013| 15:21
    Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի Ադրբեջանի ժողովրդական ճակատը: Նախօրեին կուսակցության համագումարում որոշվել է նախագահի թեկնածու առաջադրել Միլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևին:
  • Էլմար Մամեդյարովը վստահեցնում է

    Էլմար Մամեդյարովը վստահեցնում է

    03.06.2013| 15:20
    Հունիսի 2-ին ԱՄՆ մեկնած Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում Ամերիկայի հրեական հանձնաժողովի ամենամյա համաժողովի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը ու Իսրայելը ունեն հիանալի հարաբերություններ, «որոնք ավելին են, քան սովորական դիվանագիտական հարաբերությունները»:
  • Փախուստ բանտից

    Փախուստ բանտից

    03.06.2013| 09:24
    Նիգերի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ երեկ երկրի բանտերից մեկի վրա հարձակման հետևանքով այնտեղից փախել է 22 դատապարտյալ։ Միջադեպը տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկի ներսում։ Ազատազրկվածները փորձել են դուրս գալ, միևնույն ժամանակ դրսից զինված մարդիկ կրակ են բացել մուտքի մոտ գտնվող հսկիչների վրա։
  • Թուրքիայում մզկիթները վերածվել են առաջին բուժօգնության կետերի

    Թուրքիայում մզկիթները վերածվել են առաջին բուժօգնության կետերի

    03.06.2013| 09:21
    Ստամբուլի Պեշիկթաշ շրջանում գիշերային բախումները ոստիկանության և ցուցարարների միջև դարձել են ամենաարյունալին վերջին օրերին Թուրքիայում բռնկված հուզումների ընթացքում։ Համալսարանի մոտ գտնվող մզկիթներն ու խանութները ժամանակավորապես վերածվել էին առաջին բուժօգնության կետերի, որտեղ օգնություն էր ցուցաբերվում վիրավորներին։
  • Թուրքիայում ցույցերը վերսկսվում են

    Թուրքիայում ցույցերը վերսկսվում են

    02.06.2013| 20:45
    Որւշակի անդորրից հետո Թուրքիայի խոշոր քաղաքներում վերսկսվել են բողոքի ակցիաները։ Երեկ գիշերն Անկարայում և Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ վերջին 2 օրերին Թուրքիայում մոտ 1000 մարդ է ձերբակալվել։ Թուրքիայի տարբեր քաղաքներում՝ Անկարա, Ստամբուլ, Իզմիր, Քոնյա, տեղի են ունեցել 90 ակցիաներ։
  • Պրահայում տարհանում են բնակիչներին

    Պրահայում տարհանում են բնակիչներին

    02.06.2013| 18:37
    Պրահայի իշխանությունները սկսել են քաղաքի որոշ շրջանների բնակչության տարհանումը։ Պատճառը Վլտավա գետի ջրի մակարդակի կտրուկ բարձրացումն է։ Քաղաքում հայտարարված է ջրհեղեղի 3-րդ աստիճանի վտանգ։
  • Ֆրանսիան հույս ունի

    Ֆրանսիան հույս ունի

    02.06.2013| 16:07
    Ադրբեջանում Ֆրանսայի դեսպան Պասկալ Մոնյեն, «Սալամնյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբն ու այլ կազմակերպությունները առավել ակտիվացել են:
  • 60 տարի գահին

    60 տարի գահին

    02.06.2013| 16:06
    Հունիսի 2-ին Մեծ Բրիտանիան նշում է Էլիզաբեթ 2-րդի գահակալության 60-ամյակը: Նա թագադրվել է 27 տարեկանում, 1953 թ. մայիսի 2-ին, Վեսթմինստերյան աբբայությունում, թեպետ արքայական պարտականությունները կատարում էր 1952-ի փետրվարի 6-ից:
  • Հայտնաբերվել են քիմիական զենքի լաբորատորիաներ

    Հայտնաբերվել են քիմիական զենքի լաբորատորիաներ

    02.06.2013| 13:12
    Իրաքի իշխանությունները բացահայտել են «Ալ Կաիդայի» 3 լաբորատորիաներ, որոնք նախատեսված են եղել քիմիական զենքի ստեղծման և Իրաքում, Եվրոպայում և ԱՄՆ-ում այն տարածելու համար։