11.06.2013|
17:38
«Ջավախքից արտագաղթը սրանով է հիմնականում պայմանավորված։ Տնտեսական համատեղ ծրագրեր ևս պետք է մշակվեն։ Սրանք լուրջ խնդիրներ են, որոնց պտուղները հետո են երևալու։ Հայաստանյան իշխանության քայլերը պետք է լինեն կոնկրետ, տեսանելի ու հետևողական, այլապես մենք շատ բան կկորցնենք։ Ջավախքը երկու երկրների համար համագործակցության առիթ է։ Վրաստանն Արևմուտքի համար մի տարածք է, որտեղով Արևմուտքը փորձում է թափանցել ու լայնացնել իր ազդեցությունը ասիական գոտում։ Իսկ հայ-վրացական համագործակցության շրջանակներում բոլոր լարվածությունները կթուլանան։ Ջավախքը կարող է դառնալ համադրության կենտրոն»: