18.06.2013|
18:18
«Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության «Կտեսնվենք Տալլինում» ծրագրի շրջանակում հունիսի 12-16-ը Տալլին են այցելել շուրջ երեք հարյուր հյուր` մշակութային գործիչներ, ձեռներեցներ, լրագրողներ, ուսանողներ և այլք:
Ծրագրի շրջանակում Տալլինի առաջատար ակումբներում համերգներով հադես է եկել «Crossroad blues band»-ը, ինչպես նաև Արմեն Հյուսնունցի «Շարակ» բենդը, «Արահետ» երգչախումբը, «Նարեկացի» նվագախումբը, «In Coma» ռոք բենդը: Ներկայացումներով հանդես է եկել Համազգային պետական թատրոնը, անցկացվել են Երևանից մեկնած նկարիչների ցուցահանդեսներ, կայացել են գրական հանդիպումներ: