-
25.06.2013|
14:10
ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կերպարը բավականին հետաքրքիր է մեր օրերի մեջ, թեև կարծես նրա անվան շուրջ կատարվածի նկատմամբ անտարբեր է մեր հասարակությունը: Համենայն դեպս, սոցիալական ցանցերում Սնոուդենի թեման չի քննարկվում այն ակտիվությամբ, ինչ աշխուժությամբ քննարկվում է Քիմ Քարդաշյանի վարքագիծը հղի կամ ոչ հղի ժամանակ:
-
25.06.2013|
11:27
Հունաստանի կառավարությունում խոշոր փոփոխություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ գործադիր իշխանություններից դուրս է եկել ձախ կենտրոնամետ Դեմոկրատական ձախեր կուսակցությունը: Վարչապետ Անտոնիս Սամարասի որոշմամբ նշանակվել են արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության և վարչական բարեփոխումների նոր նախարարներ:
-
25.06.2013|
11:26
Եգիպտոսում իշխանափախությունից հետո քաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Եգիպտոսի շիա մահմեդականների առաջնորդ Մուհամմադ Գանեյմը միջազգային օգնություն է խնդրում իր հավատակիցներին սունիների կողմից դրսևորվող ագրեսիայից պաշտպանելու համար: Նա նշել է, որ Եգիպտոսի իշխանությունները չեն կարող պաշտպանել շիաներին, քանի որ նրանք անգամ սեփական անձը չեն կարող պաշտպանել:
-
25.06.2013|
11:25
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին վստահ է, որ իրեն 7 տարվա ազատազրկման դատապարտումը նպատակ ունի թույլ չտալ, որպեսզի ինքը մասնակից լինի Իտալիայի քաղաքական կյանքին։ Հիշեցնենք, որ երեկ Միլանի դատարանը Բերլուսկոնիին դատապարտվել է ազատազրկման անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար։
-
25.06.2013|
00:53
Մերձավոր Արևելքում Ռուսաստանի կարևոր խնդիրը իր ազգային շահերի ու նպատակների ձևավորումն է։ Այդ նպատակները զգալիորեն տարբերվում են տարածաշրջանում ԽՍՀՄ-ի ներկայության մոդելից և ոչ միայն ռազմաքաղաքական հնարավորությունների, այլև գաղափարախոսական պատճառով։ Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանն առաջնային կարգով կպաշտպանի տարածաշրջանի մարքսիստական խմբերի շահերը։
-
24.06.2013|
16:30
Էկվադորը քննարկում է ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը: ԱՄՆ արդարադատության նախարաությունը իր հերթին վստահ է, որ Ամերիկան, ի վերջո, կստանա ԿՀՎ-ի նախկին աշխատակցին. «Օղակը կսեղմվի, մենք նրան կհասնենք»:
-
24.06.2013|
15:59
Վրաստանի նախագահի և վարչապետի հարաբերությունները գնալով լարվում են, և վարչապետը օր առաջ ուզում է ազատվել նախագահից: Վրաստանի խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչ Գիա Ժորժոլիանին ծրագրել է այս շաբաթ սկսել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իմփիչմենթի ընթացակարգը: Նրա կարծիքով, ավելի քան բավարար հիմքեր կան գործընթացն սկսելու համար:
-
24.06.2013|
13:34
Քաթարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆա Ալ Թանին մտադիր է երկրի գահը և իշխանությունն ամբողջությամբ փոխանցել որդուն՝ արքայազն Թամիմ բեն Համադ Ալ Թանիին։
-
24.06.2013|
10:30
Թուրքական ոստիկանությունը ստիպված էր կիրառել ջրցան սարքեր և արցունքաբեր գազ ցուցարարների դեմ։ Այդ մասին կիրակի ասել է Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը՝ ելույթ ունենալով Էրզրում քաղաքում Արդարություն և զարգացում կուսակցության համակիրների հանրահավաքում։
-
24.06.2013|
10:29
Հիվանդանոցում գտնվող Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան ծայրահեղ ծանր վիճակում է։ Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Ջեյկոբ Զուման։ Վերջինս այցելել է Մանդելային հիվանդանոցում։