Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

Թրամփ. «Սեպտեմբերի 11-ի հարձակումը Միացյալ Նահանգների գործն էր»

Թրամփ. «Սեպտեմբերի 11-ի հարձակումը Միացյալ Նահանգների գործն էր»
21.09.2024 | 09:11

Թրամփին վերացնելու ևս մեկ պատճառ

Ընտրողների հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփն ասել է.

«Սեպտեմբերի 11-ի հարձակումը Միացյալ Նահանգների գործն էր»:

«Չորս տարի բերանս փակեցին, բայց հիմա անընդհատ ասում եմ՝ Համաշխարհային Առևտրի կենտրոնի աշտարակների վրա հարձակում չի եղել, ինչպես մեզ ցույց են տվել, հարձակում չի եղել, և որ այլ երկրներ ներգրավված են դրանում… ի վերջո, մենք ներքաշվեցինք Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ...

Մենք ծախսեցինք 9 տրիլիոն դոլար, սպանեցինք միլիոնավոր մարդկանց... և ինչի՞ հասանք։

Ոչինչի՛:

Մենք միայն մահ ու արյուն ենք ստացել»։

Արսեն ԲԱԼՈՒՆՑ

Դիտվել է՝ 1628

Մեկնաբանություններ