Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հեղափոխության պահապաններ

Հեղափոխության պահապաններ
25.04.2024 | 18:33

2020 թվականի նոյեմբերի 9-ի ստորացուցիչ կալիտուլյացիան ստորագրած ՔՊ պարագլուխը, հաջորդ օրն իսկ հանրապետության հրապարակ հանեց «հեղափոխական պահապաններ» հորջոջված փոքր, բայց ագրեսիվ ու անհանդուրժող նիկոլական խևերին։ Խաղաղ, պատերազմից հեռու մայրաքաղաքի կենտրոնում զրահաբաճկոններով հանդերձավորված խմբակը յուրահատուկ լկտի, ցինիկ, բայց և կոնսոլիդացնող փարոս դարձավ տներում թաքնված նիկոլական աղանդավորների համար։ Վերջիններս ոգևորվեցին սպառնալիքներ, լուտանքներ, հայհոյանքներ սփռող զինվորական շորերով հայտնված խմբակի հայտնության փաստով։
Ընդամենը ժամեր անց համացանցում հայտնվեցին արդեն մարտական դիրքերից իբրև թե իջնող վիժվածքներ, որոնք ակնհայտ լկտի, սպառնալիքներով, հաշվեհարդար տեսնելու խոստումներով լրջագույն ապակայունացման և քաղաքացիական պատերազմի անոնս էին կատարում։
Օրեր անց հանրապետության հրապարակը լցվեց մի քանի հարյուր տարատեսակ բաշիբոզուկներով, դիրքերից փախած սրիկաներով, Քելբաջարն ու քարվաճառը շփոթող ելուզակներով, որոնք տրիբունալի առջև կանգնելու փոխարեն Նիկոլ վարչապետ ոռնոցներով թնդացնում էին պարտված մայրաքաղաքի օդը։ Ամբողջ այդ կիսառազմական, հակապետական, հակահայկական բալագանի կորիզն ու կազմակերպիչները մեր վերոհիշյալ հեղափոխական պահապաններն էին, որոնց անձնական կապը կապիտուլյանտի հետ ակնհայտ էր։
Ինչու՞ եմ հիշել այդ ելուզակներին:
Բանն այն է, որ դրանցից Հայկ Ստեփանյան անունով մեկն այսօր նույն հանրապետության հրապարակում վերջին բառերով ստորացնում էր իր երբեմնի քաղաքական ծնողին։ Սկզբունքորեն ինքն ազատ է իր հայտարարությունների մասով, բայց ոգևորված ջահելը կատարեց մի հայտարարություն, ինչը շատ հարցեր է գեներացնում։
Բա թե` նոյեմբերի 9-ից հետո, ես և հեղափոխական պահապաններն ամիսներ շարունակ հերթապահություն և անվտանգության միջոցառումներ ենք իրականացրել պետական կառավարական ամառանոցում վարչապետի և նրա մերձավորների համար։Հիմա ժամանակն է հավաքելու նետված քարերը և փորձենք մի քանի հարց ուղղել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության պատասխանատուներին։
1. Ո՞վ է լիազորել հեղափոխական պահապանների մուտքը կառավարական ամառանոցների տարածք:
2. Արդյոք այդ անձանց տրամադրե՞լ են զենք և զինամթերք։
3. Որքա՞ն է տևել այդ անձանց կողմից իրականացված ծառայությունը:
4. Արդյոք ֆինանսական հատուցում և օրապահիկ տրվե՞լ է այդ անձանց:
5. Բացի այդ անձանցից, եղե՞լ են քննարկվող տարածքում այլ ռազմականացված խմբեր կամ անհատներ:
Փաստացի մեր երկրում գոյություն է ունեցել անձնական կուսակցական ռազմականացված ոչ օրինական հանցավոր բանդա, որը համակարգվել է կապիտուլյանտի կողմից։ Դա սահմանադրական կարգի լրջագույն խախտում է և կարելի է պնդել, որ նմանօրինակ խմբերը կոչված են եղել իրականացնելու ոչ սահմանադրական գործողություններ ի շահ մեկ անձի իշխանության։
Կարծում եմ` իշխանափոխությունից ժամեր անց կապիտուլյանտի անձնական այս բանդան պետք է սպառիչ բացատրություններ տա իրավապահներին նոյեմբերյան դրամատիկ իրերին, իրենց կատարած և դեռևս անհայտ գործողությունների վերաբերյալ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1412

Մեկնաբանություններ