Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ինչ է մատուցվում իրականության փոխարեն

Ինչ է մատուցվում իրականության փոխարեն
15.12.2023 | 13:38

Ֆրիդրիխ Էնգելսի Մանչեստրում գտնվող գործարանում բանվորները հարկադրված էին օրական 13 ժամ աշխատել շատ ծանր պայմաններում։ Բանվորների վաստակած գումարը հազիվ էր բավականացնում գոյությունը պահպանելու համար։ Մի բան էլ Էնգելսի գործարանի բանվորների աշխատավարձերը հաճախակի էին նվազեցնում, չնչին խախտումների դիմաց տուգանում և այլն։ Սեփական բանվորներին շահագործելու արդյունքում ստացված գերշահույթով Էնգելսը լիարժեք ապահովում էր Կարլ Մարքսին, ով ամբողջ կյանքում որևէ տեղ չի աշխատել, բայց կոչ էր անում թոթափել կապիտալիստների էքսպլուատացիոն լուծը, խլել նրանց ֆաբրիկաները և այլն։

Եվ ամենևին կարևոր չէ` ինչ է բովանդակում իրականությունը, կարևոր է այն, թե ինչ է մատուցվում իրականության փոխարեն և ինչպես:

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2497

Մեկնաբանություններ