Ռուսներին պետք էր պատերազմը, որպեսզի զորք մտցնեն Արցախ:
Ամերիկացիներին պետք էր Արցախի անկումը, որ ռուսական զորքը հեռանա Արցախից, հետո՝ Հայաստանից։
Հարց՝ արդյոք Արցախի թեման փակվե՞լ է, թե՞ էլի է օգտագործվելու՝ այնտեղ այլ երկրի ռազմական բազա դնելու համար, որպեսզի վերահսկվի տարածաշրջանը, և դրա համար էլի պետք կգա հայեր հետ արտահանել այնտեղ։
Արցախի թեման կարող է շատ ջուր տանել, ու սա դեռ սկիզբն է։ Հարավային Կովկասի համար պայքարը նոր է սկսվում, իսկ այս տարածաշրջանը Եվրոպա-Ասիա, Մերձավոր Արեւելք-Կենտրոնական Ասիա գծերի խաչմերուկն է։ Չեն բացառվում ամենաանհավանական դաշինքներն ու հակամարտությունները։
Ստեփան Դանիելյան