38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայաստանի խայտառակապետություն

Հայաստանի խայտառակապետություն
25.08.2023 | 12:42

Ադրբեջանը շրջափակել է Արցախը, գրավել Հայաստանի ահռելի տարածքներ, չի վերադարձրել մեր գերիներին, ովքեր տառապում են բանտերում, Հայաստանի և Արցախի տարածքներից առևանգում և գերեվարում է մարդկանց, անընդհատ կրակում սահմանամերձ շրջանների ուղղությամբ, որի հետևանքով պարբերաբար ունենում ենք զոհեր, Հայաստանը համարում է արևմտյան Ադրբեջան… Էլ որն ասեմ, էլ որը։ Եվ չնայած այս ամենին, Հայաստան են այցելում ադրբեջանցի զբոսաշրջիկներ, այստեղ ձեռք բերում անշարժ գույք, այն դեպքում, երբ Ադրբեջան արգելված է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների , այլև այլ երկրներից հայկական ծագումով մարդկանց, ինչպես նաև հայանպաստ դիրքորոշում ունեցող օտարերկրյա գործիչների մուտքը։

Զուգադիպությու՞ն է , արդյոք, որ նույն գործիչների մուտքն արգելված է նաև Հայաստանում՝ Կոնստանտին Զատուլին, Վիկտոր Կրովոպուսկով։ Հիշենք նաև սփյուռքահայ գործիչների մուտքի արգելքը։

Իհարկե, սա պատահականություն չէ, այլ հատուկ մշակված ազգակործան ծրագիր, որի անունն է «խաղաղություն» և որն ունի եռահեղինակներ՝ Էրդողան-Ալիև-ՀՀ վարչապետ կոչեցյալ, դավաճան։

Ահա՛ մեր այսօրվա երկրի ճիշտ անվանումը՝ Հայաստանի Խայտառակապետություն։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 3820

Մեկնաբանություններ