Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Արայի՛կ, ինչ-որ բաներ պահանջիր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողից

Արայի՛կ, ինչ-որ բաներ պահանջիր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողից
25.07.2023 | 09:40

Վրանաբնակ Արայիկը ինչ-որ հաթաթայական գրառում է արել և պահանջել է 2020 թ-ի նոյեմբերի 9-ի Հայաստանի կապիտուլյացիայի ակտի մասնակիցներից «գործնական քայլեր ձեռնարկել» Արցախում վերահաս ողբերգությունը կանխելու համար:

Բոլորին էլ պարզ է, որ Նիկոլի անձնական օգտագործման այս երկոտանին «եռակողմ հայտարարության մասնակիցներ» ասելով կոնկրետ պահանջ է ներկայացնում Ռուսաստանին, քանի որ Ադրբեջանից որևէ բան սա չի կարող պահանջել, դե իսկ Երևանից առավել ևս:

Հիմա հարցեր Նիկոլի հետ համատեղ Արցախը թուրքին հանձնող Արայիկին:

Նախ՝

երբ 2022 թ-ի հոկտեմբերի սկզբին Պրահայում Նիկոլն Արցախը ճանաչում էր որպես Ադրբեջանի մաս դու ինչ-որ հայտարարությամբ հանդես եկա՞ր՝ հասկանալով, թե ինչ աղետալի հետևանքներ է դա ունենալու Արցախից մնացած մասում ապրողների համար:

Պատասխանը շատ պարզ է՝

Ո՛Չ:

Երկրորդը՝ Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելուց առաջ Նիկոլ Արցախատուն ՌԴ-ին, որպես 2020 թ-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի կողմ, տեղյակ պահե՞լ էր իր քայլերի մասին:

Օրինակ, որ Արցախը ճանաչելու է Ադրբեջանի մաս, այն դեպքում, երբ Մոսկվան առաջարկում էր Արցախի կարգավիճակի հարցը թողնել հաջորդ սերունդներին: Պատասխանը շատ պարզ է՝

Ո՛Չ:

Բոլորի համար էլ պարզ է, որ Հակկարի կամրջի վրա Ադրբեջանն այդ անցակետը պատահական չդրեց:

Այդ անցակետն այդտեղ հայտնվեց Պրահայի հանդիպումում Նիկոլի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց անմիջապես հետո:

Բաքվի այդ հակաարցախյան գործողության լեգիտիմությունն ապահովել է հենց Նիկոլ Արցախատուն՝ Արևմուտքի միջնորդությամբ, ՌԴ-ի թիկունում թուրքերի հետ բանակցության ժամանակ, որը և այս աղետալի մարդասիրական իրավիճակին է հանգեցրել:

Կապիտուլյանտ Արայի՛կ, համոզված եմ՝ շատ լավ գիտեիր, թե ի՛նչ հետևանքներ են ունենալու Արցախի համար Պրահայում Նիկոլի ձեռնարկած դավադիր քայլերը:

Գիտեիր ու լռեցիր:

Հիմա ումի՞ց ես ի՛նչ պահանջում:

Այսինքն՝ կապիտուլյանտ շեֆդ՝ Նիկոլը, Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս՝ կոպտորեն խախտելով 2020 թ-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, լեգիտիմացնի թուրքի անցակետի հաստատումը Հակարի կամրջի վրա, օրինականացնի Արցախի բլոկադան, իսկ քո նման պրիմիտիվն էլ կապիտուլյացիոն ակտի «երեք կողմից» է ինչ-որ բան պահանջում:

Արայի՛կ, Արցախի միակ փրկությունը՝ Նիկոլ Անհողի հեռացումն է, որը դեռ չի ստորագրել Պրահայում, Բրյուսելում և «եսիմէլորտեղ» թուրքերին տված բանավոր խոստումների փաստաթղթի տակ:

Եթե Նիկոլ Անհողը մնա, ապա Արցախից զատ մենք առաջնայինն Ադրբեջանին ենք հանձնելու, այսպես կոչված, անկլավները, թուրքերին վերաբնակեցնելու են Սյունիքում՝ փոխելով այդ մարզի ժողովրդագրական պատկերը, որ հետագայում Սյունիքն ու Վայոց ձորը հեշտությամբ կլանվի Բաքվի կողմից:

Դե իսկ հետո էլ, ըստ Ալիևի խոստման, Երևանի հերթն էլ կգա...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2424

Մեկնաբանություններ