«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ղարաբաղը Եվրասիական միության անդամի կարգավիճակո՞ւմ

Ղարաբաղը Եվրասիական միության անդամի կարգավիճակո՞ւմ
14.06.2013 | 18:02

Վրաստանի նախագահ Բիձինա Իվանիշվիլին պատրաստ է առաջարկել Աբխազիային և Հարավային Օսիային դառնալու Եվրասիական միության անդամ: Այս մասին գրել է politrus.com-ը` հղում անելով Վրաստանի կառավարության իր աղբյուրին. «Նախկինում ծրագրվել է առաջարկը պաշտոնապես հնչեցնել ս.թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին` Վրաստանի նոր նախագահի կողմից, սակայն դա կարող է արվել ավելի վաղ` կապված գործող նախագահի իրավասությունների վաղաժամկետ դադարեցման հետ»: Այժմ անդրուկուլիսյան բանակցություններ են ընթանում Թբիլիսիի, Մոսկվայի, Սուխումի և Ցխինվալի միջև: «Եթե գաղափարը իրականանա, իսկ Վրաստանին, Աբխազիային և Հարավային Օսիային հաջողվի համարժեք գոյակցել Եվրասիական միության մեջ, ապա տարածքային վեճերի խաղաղ կարգավորման նման փորձը կարող է կիրառվել նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որը Եվրասիական միություն կմտի որպես իրավահավասար անդամ Հայաստանի և Ադրբեջանի հետ և դուրս կգա Երևանի ազդեցությունից»,-եզրակացնում է կայքը:
Թե որքանով են հավաստի կայքի վրաստանյան աղբյուրի այս տեղեկությունները, դժվար է ասել, բայց փաստ է, որ նման բաները քաղաքականության մեջ պատահական չեն լինում: Չի բացառվում, որ ոչ հեռու ապագայում դրանք որոշակիանան փաստաթղթի տեսքով: Ինչ վերաբերում է Ղարաբաղին` մենք դեռ կտեսնենք: Ղարաբաղն ինքն է, ի վերջո, իր ճակատագրի տերը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ