«Թալիբան» շարժման գրոհայինները ստանձնել են Քաբուլի միջազգային օդանավակայանի շրջանում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։ Բոլոր չվերթներն օդանավակայանում հետաձգվել են։ Աֆղանստանի ոստիկանության տվյալներով՝ գրոհայինները գրավել են աֆղանական զինված ուժերի բազայի հարևանությամբ կառուցվող շինությունը, որը գտնվում է օդակայանի մոտ։ Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները շրջապատել են թալիբներին և փոխհրաձգության արդյունքում վերականգնել են վերահսկողությունը շինության մեծ մասի նկատմամբ։