Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 

Սիրիական զորքերը վնասազերծել են գրոհայինների

Սիրիական զորքերը վնասազերծել են գրոհայինների
09.06.2013 | 12:44

Դամասկոսից 220 կմ հեռավորության վրա գտնվող Համա քաղաքում Սիրիայի կառավարական զորքերն իրականացված խոշոր օպերացիայի արդյունքում վնասազերծել են 52 զինված ծայրահեղականի։ Վերջիններս «Ջեբհատ ան-նուրսա» խմբավորումից էին։ Ռազմական գործողության շրջանականերում կորուստներ են կրել նաև կառավարական զորքերը՝ 11 մարդ մահացել է, ևս 20-ը՝ ստացել վնասվածքներ։ Ոչնչացվել է ահաբեկիչներին պատկանող կենտրոնակայան՝ Համա-Հալեպ մայրուղու վրա։

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ