Նիգերի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ երեկ երկրի բանտերից մեկի վրա հարձակման հետևանքով այնտեղից փախել է 22 դատապարտյալ։ Միջադեպը տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկի ներսում։ Ազատազրկվածները փորձել են դուրս գալ, միևնույն ժամանակ դրսից զինված մարդիկ կրակ են բացել մուտքի մոտ գտնվող հսկիչների վրա։
Երկրի արդարադատության նախարարության ներկայացուցիչները փախուստի դիմած մարդկանց անվանել են ահաբեկիչներ։ Միջադեպի հետևանքով բանտի երեք հսկիչ սպանվել է։