ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի Մինսկում անցկացվող նիստում մայիսի 31-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան ու Ղրղզստանը Մաքսային միությունում անհապաղ չեն ստանալու դիտորդի կարգավիճակ. «Ուկրիանան ու Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միությունում, որը կազմավորվելու է 1915 թ., դիտորդ դառնալու խնդրանքով դիմել են մեզ: Իսկ առայժմ նրանք կհրավիրվեն Մաքսային միության ու միասնական տնտեսական տարածքի շրջանակներում բոլոր նիստերին ու քննարկումներին»:
Դեռ համապատասխան փաստաթուղթը չստորագրված` Եվրամիությունը առաջարկել է ճշտել Ուկրաինային իր կողմնորոշումը և չստորագրել այնպիսի համաձայնագրեր, որոնք կարող են հակասության մեջ լինել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին: