Պակիստանի արևելքում անսարք գազի բալոնի պատճառով պայթել է դպրոցական ավտոբուս։ Ըստ պաշտոնական տվյալների պայթյունից և բռնկված հրդեհից ավելի քան 17 երեխա է մահացել, 7 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց։ Ողբերգությունը տեղի է ունեցել այն պահին, երբ ավտոբուսը երեխաներին տեղափոխում էր դասի մասնավոր դպրոցներից մեկը։ Ականատեսների խոսքով՝ պայթյունից հետո ավտոբուսը վայրկենական այրվել է։
Նման դեպքեր Պակիստանում հաճախ են պատահում։ Բենզինի բարձր գների պատճառով ավտոբուսներում տեղադրում են էժան գազով բալոններ։