Հույն ազգայնականները խափանում են Աթենքում մզկիթի կառուցումը: Ուլտրաաջ «Խրիսի Ավգի» կուսակցությունը հույն մուսուլմանների դաշնությունից պահանջել է մինչև հունիսի 30-ը լքել երկիրը, այլապես սպառնացել են հիշեցնել թուրքական լծի 400 տարին ու «ագրեսիվ մուսուլմաններին մորթել, ինչպես գառներին են մորթում գիրոյի համար»: Երբ Հունաստանի իշխանությունները որոշեցին վերանայել Աթենքում նոր մզկիթի շինարարության հնարավորությունը, 110000 մարդ դեմ հանդես եկավ: Իշխանությունները արդեն մի քանի տարի տեղի մուսուլմաններին խոստանում են թույլ տալ մզկիթի կառուցումը, բայց հասարակության ճնշման տակ հրաժարվում են այդ մտքից: