Բրիտանական «The Economist» ամսագիրը գրում է, որ Մոսկվան և Վաշինգտոնը շատ են ձգում բանավեճը Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Բրիտանացիները կարծում են, որ հակամարտության հաջող լուծման հնարավորությունները հիմա ավելին են, քան մեկ տարի առաջ: «Չնայած Ռուսաստանի և ԱՄՆ-ի հայացքները տվյալ խնդրի շուրջ ավելի են մոտենում միմյանց, սակայն, ինչպես նախկինում, առկա են դժվար հաղթահարելի խոչընդոտներ»` գրում է պարբերականը, խոչընդոտներից մեկը համարելով Մոսկվայի օգնությունը Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին: Բացի այդ` պարզ չէ, թե խաղաղ բանակցություններում ո՞վ և ի՞նչ իրավասություններով պիտի ներկայացնի ընդդիմադիր ուժերին: Նշվում է նաև, որ Դամասկոսը լուրջ չի ընդունում խաղաղության համաժողովը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ցանկանում են զինել ընդդիմադիրներին` Ասադի զորքերի հետ ռազմական հավասարակշռությունը վերականգնելու համար: Իսկ արևմտյան պետությունները մտավախություն ունեն, որ այդ աջակցությունը կխափանի բանակցային գործընթացի հնարավորությունը: