Մայիսի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, ապա Հորդանանի արևտյան ափին` Ռամալայում` Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ: Նախքան Ջոն Քերիի այցը Իսրայելի վարչապետը պատրաստակամություն էր հայտնել առանց նախապայմանների խաղաղ բանակցություններ սկսել պաղեստինվիների հետ, իսկ Պաղեստինի նախագահը հայտարարել էր, որ իրենց գլխավոր պահանջը օկուպացված տարածքներում բնակշինարարության դադարեցումն է: Հանդիպումների արդյունքների մասին տեղեկատվություն չի տարածվել, պաշտոնակալության օրից Ջոն Քերին չորրորդ անգամ է այցելում տարածաշրջան: