ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ վերջին ամիսներին Իրանն էապես արագացրել է իր ատոմային ծրագրի տեմպերը, որի նպատակը, ըստ միջազգային հանրության, միջուկային զենքի ստեղծումն է։ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում նշվում է, որ հարցի դիվանագիտական կարգավորման հույսեր դեռևս շարունակում են մնալ՝ նշելով, որ հարստացված ուրանի իրանյան պաշարները քիչ քանակությամբ են ավելացել, և վտանգը դեռևս Իսրայելի նշած կարմիր գծից ցածր է, որն անցնելու դեպքում իսրայելյան պետությունը պատրաստ է գնալ վճռական քայլերի։
Իրանյան կողմը նշում է, որ իր ատոմային ծրագիրը միմիայն խաղաղ նպատակներ է հետապնդում։