ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հարցերով կոմիտեն հավանություն է տվել սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու մասին օրինագծին։ Փաստաթղթում նշվում է, որ զենք կմատակարարվի միայն այն ապստամբ խմբավորումներին, որոնք համապատասխանում են ահաբեկչության դեմ պայքարի և մարդու իրավունքների ոլորտում հստակ չափանիշների։
Նշենք, որ սիրիական պատերազմն արդեն 70 հազար մարդու կյանք է խլել։