Մոտ 600 աֆղան թարգմանիչներ, որոնք աշխատում էին բրիտանացի զինվորականների հետ Աֆղանստանում, Միացյալ Թագավորությունում ստացել են ապրելու իրավունք։ Այդ մասին հայտնում բրիտանական կառավարությա աղբյուրները։
Որոշ թարգմանիչներ մտավախություն ունեն, որ Թալիբան շարժման ներկայացուցիչները հայրենիքում իրենց հետ հաշվեհարդար կտեսնեն։ Բրիտանիայում բնակվելու իրավունք է տրվել նրանց, ովքեր ավելի քան մեկ տարի աշխատել են բրիտանական զորքերի հետ։ Ինչպես հաղորդում են բրիտանական աղբյուրները, վարչապետ Դևիդ Քեմերոնը հստակ հասկացնել է տվել, որ չպետք է տուժեն այն մարդիկ, ովքեր, համագործակցելով իրենց զինվորների հետ և կատարելով մասնագիտական պարտքը, վտանգել են սեփական կյանքը։